ԱՄՆ ծովային հետևակազորի հրամանատար Ֆրենկ Վուտերիչին, որին մեղադրում էին 2005 թ. նոյեմբերի 19-ին Իրաքի Հադիթ քաղաքում 24 անզեն մարդու սպանելու մեջ, պատիժը մեղմացնելու գործարքի շրջանակում ընդունել է իր մեղքը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այս պայմանավորվածությունով նախատեսվում է հրամանատարի մեղադրանքից հանել 9 խաղաղ բնակչի սպանությունը: Արդյունքում՝ Վուտերիչին սպառնում է երեք ամիս ազատազրկում, տուգանք և աստիճանազրկում։ Զինվորական դատարանը իր դատավճիռը կայացնելու է մոտ օրերս:
Ամերիկացի յոթ զինվորի, որոնք արդեն անցել են Հադիթի սպանության գործով հարցաքննություն, ժամկետները մեղմացվել են, իսկ մեկին նույնիսկ արդարացրել են: