Thursday, 18 04 2024
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»

Յուրաքանչյուր ստահոդ հոդվածի հետևում կան կատարողներ և պատվիրատուներ` Ս. Նիկոյան. մամուլ

«168 ժամ»-ի հարցին, եթե ԲՀԿ-ն մեծամասնական բոլոր 41 ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրի, դա կարո՞ղ է մեծ լարվածություն առաջացնել, Աժ նախագահ Սամվել Նիկոյանը պատասխանել է.

«ԲՀԿ-ն նաև ասում է, թե իրենք կողմ են 100 տոկոս համամասնական ընտրակարգին: Եթե միաժամանակ հայտարարում է. որ առաջադրելու Է բոլոր ընտրատարածքներում, նշանակում է որ կլինի պայքար»:

«ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չէր բացառել, որ 41 ընտրատարածքներում էլ թեկնածուներ կունենան: Արդյոք դա չի՞ հակասում կոալիցիոն հուշագրին, որտեղ նշված է, թե կոալիցիոն կուսակցությունները նպատակ չունեն գալիք Աժ ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»,- թերթի դիտարկմանը Նիկոյանը պատասխանել է.

«Կոալիցիոն 3 կուսակցությունների ստորագրած այդ հայտարարությունը քաղաքական փաստաթուղթ է: Եվ այնքանով, որքանով քաղաքական ուժերը հավատարիմ կլինեն իրենց ստորագրություններին, հավատարիմ կլինեն նաև իրենց խոսքին և գործին: Իսկ հանրությունը նաև դրանով կարող Է գնահատական տալ քաղաքական ուժերին»:

Նիկոյանն անդրադարձել է նաև մամուլում իր մասին գրված լուրերին.

«Երբ ես դեռ Աժ փոխնախագահ էի, բազմաթիվ անգամ մամուլում եղել են ստահոդ և վարկաբեկիչ նման հրապարակումներ: Եվ երբ կուսակցությունը որոշեց ինձ առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնում, այդ պահից ինձ համար ակնհայտ էր, որ նման անազնիվ մոտեցումները ոչ միայն շարունակվելու են, այլև նոր թափ են ստանալու: Իհարկե, դա տհաճ է, բայց չի կարող որևէ ազդեցություն գործել իմ տրամադրության վրա:

Պարբերաբար խոսվում է, որ ես տեղափոխվել եմ կամ պատրաստվում եմ տեղափոխվել Կառավարական առանձնատները, որովհետև ԱԺ նախագահի համար շինություն կա հատկացված: Բազմաթիվ անգամ պատասխանել եմ, որ ես չեմ տեղափոխվել և չեմ պատրաստվում տեղափոխվել: Ինչ է, ես ընկնեմ այդ ստահոդ տեղեկությունների հերքումների հետևի՞ց: Իմ ժամանակը դրան չի բավարարի: Նախկինում և հիմա էլ այդ բոլոր հրապարակումների ճանապարհային քարտեզն ինձ համար ակնհայտ է: Կարծում եմ, որ լրագրողների համար էլ դա գաղտնիք չէ, որովհետև շատ փոքր երկրում ենք ապրում, բոլորը բոլորին ճանաչում են, և բոլորս էլ հասկանում ենք՝ յուրաքանչյուր ստահոդ հոդվածի հետևում կան կատարողներ և պատվիրատուներ, և բոլորի ականջներն էլ երևում են: Բայց ես ուզում եմ ասել հետևյալը՝ պարոնաʹյք, բացի դիմացինին վատություն անելու և սևացնելու ձգտումներից կան նաև շատ լավ ու պիտանի անելիքներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում