1826թ. այս օրը մաhացավ ջուղայեցի հայ ազգային- ազատագրական շարժման գործիչ Հովակիմ Լազարյանցը:
Հովհաննես Լազարյանը ծնվել է 1743թ. սեպտեմբերի 5-ին, իր եղբոր՝ Հովհաննես Լազարյանցի կտակը գործադրելով 1815թ. կառուցում է Մոսկվայի Լազարյան ճեմարանը:
Պաշտպանել է Հայոց եկեղեցու շահերն ու ինքնուրույնությունը, ինչպես նաև միջնորդել ռուսական կառավարությանը` անձեռնամխելի թողնել ռուսահայ գաղութներին նախկինում տրված առանձնաշնորհներն ու արտոնությունները:
Մոսկվայի Վագանկովո գերեզմանոցում կառուցել է տվել Սբ Հարություն եկեղեցին:
Գրել է հայրենասիրական և երգիծական բանաստեղծություններ (անտիպ): Լազարյանի նամակները արժեքավոր տեղեկություններ են պարունակում 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի հայ հասարակական կյանքի վերաբերյալ: