Thursday, 28 03 2024
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի

Կովալը բացահայտ կերպով ահաբեկչություն Է սկսել Հրազդանում. մամուլ

«Ժողովուրդ»-ը գրում է.

«Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում փետրվարի 12-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններից առաջ մարզպետ Կովալենկո Շահգալդյանը՝ Կովալը, արդեն իր «դերի» մեջ Է մտել: Եվ քանի որ Կոտայքի մարզում նա ռեալ ձայներ հավաքելու հնարավորություն չունի նույնիսկ ֆինանսական լծակներն օգտագործելու դեպքում, ուստի Կովալը բացահայտ կերպով ահաբեկչություն Է սկսել Հրազդանում:

10 տարի աշխատելով Հրազդանի քաղաքապետի պաշտոնում՝ Արամ Դանիելյանը հասցրել Է վաստակել բնակիչների բացահայտ ատելությունը միայն, ուրիշ ոչինչ:

Շարունակենք թվարկել մարզպետի ահաբեկչական գործողությունների շղթան: «ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Շահգալդյանն օրերս ժողով է հրավիրել մարզպետարանում, որտեղ ներկա են եղել Հրազդանի բոլոր դպրոցների տնօրենները, որի ժամանակ «չորով» հրահանգել է. «Չլսեմ-չիմանամ, որ ինչ- որ մեկդ Սասունի համար աշխատել եք կամ էլ նրան ձայն եք տվել, ով որ Արամի համար ձայն չտվեց, կորցնում է իր աշխատանքը»:

Կովալը ոչ միայն բացահայտ ահաբեկում է հրազդանցիներին, այլև տարբեր դպրոցներից մոտ 10 ուսուցիչ է «ընտրել», որոնք գումարի դիմաց դասերի ավարտից հետո գնում են բնակարաններ և բացահայտ քարոզչություն կատարում գործող քաղաքապետի օգտին: Այն դեպքում, երբ քարոզարշավը դեռ չի սկսվել: Ուսուցիչներն անգամ խաբել են բնակիչներին, թե ընդամենը սոցիալական հարցումներ են անցկացնում, մինչդեռ ուսումնասիրում են բնակիչների տրամադրությունները, որպեսզի մարզպետը գտնի նրանց վրա ազդելու լծակները:

Հրազդանի ջէկ-ի տնօրեն Աշոտ Մանուկյանին ևս Կովալը զգուշացրել է, որ իր աշխատակիցներին հրահանգի՝ չհամարձակվեն ընտրել Սասուն Միքայելյանին կամ որևէ կերպ օգնել նրան: Նույն հրահանգը տրվել է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Հրազդանի մասնաճյուղի տնօրենին, որը ևս պետք է ամեն ջանք գործադրի, որպեսզի իր աշխատակիցները Սասուն Միքայելյանի կողմը չանցնեն: Իսկ նրանք, ովքեր Միքայելյանի կողմնակիցներն են, պետք է աշխատանքից ազատվեն:

Այս ընթացքում մարզպետն ակտիվ համագործակցում է նաև ոստիկանության հետ՝ անհրաժեշտ տեղեկատվություններ տալով նրանց, որպեսզի «բռնեն» քաղաքացիներին: Ինչ վերաբերում է պետական ծառայողներին, ապա նրանք ևս բացահայտ քարոզչություն են անում: Նրանք, պետական միջոցները սեփական համարելով նաև ընկնում են տնետուն և թուղթ ու գրիչը ձեռքներին՝ հարցնում են՝ ինչի կարիք ունեք՝ գումարի՞, հողամասի՞, ավտոտնակի՞…

Այնպիսի տպավորություն է, որ Արամ Դանիելյանի պապի հողերն են, 10 տարի քաղաքապետի կարգավիճակով հողերը վաճառելուց հետո հիմա բարիացել է և որոշել տարածքներ բաշխել մարդկանց: Բայց հասկանալի է, որ էլի խաբելու է»,- ապա թերթը հավելում է.

«Տեղեկացնենք, որ Հրազդանում այս օրերին մի հարց է հնչում. «Դուք մեզ դե՞մ եք», եթե ինչ-որ մեկը փորձում է ասել այո՛, հայտարարում են, որ ուրեմն իշխանությանն եք դեմ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Այսինքն՝ 1941 թվականի բռնապետության տարիների ձևով փորձում են ընտրություն անցկացնել:
Եվ այս ամենն արվում է Հանրապետական կուսակցության անվան տակ: Պատկերացնո՞ւմ եք, թե այդքանից հետո ՀՀ քաղաքացիներն ինչ են մտածում իշխող այդ կուսակցության մասին և ինչ բառերով են արտահայտվում՝ թեկուզ թաքուն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում