«Ժողովուրդ»-ը գրուոմ է, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարակից տարածքում գտնվող «Հայաստան» հանրախանութը գրավի դիմաց կհանձնվի «Ամերիաբանկ»-ին:
Թերթը տեղեկացել է, որ մի քանի օր առաջ բանկի աշխատակիցները գնացել են «Հայաստան» և ծանուցագրեր բաժանել հանրախանութի աշխատակիցներին, որի համաձայն` նրանք պարտավոր են կա՛մ մինչև հունվարի 24-ը լքել տարածքը, կա՛մ բանկի հետ նոր պայմանագիր կնքել` հետագա գործունեությունը շարունակելու համար:
Սակայն հանրախանութի գործադիր տնօրեն Հայկազ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է վերը նշված տեղեկությունը` ասելով, թե «Հայաստան»-ն իրենցն է, և որևէ մեկն իրավունք չունի իրենց սեփականության նկատմամբ ոտնձգություն իրականացնել:
«Կարծես նոր սկանդալ է հասունանում, ինչպես «Հին Էրիվան»-ի դեպքում»,- հավելում է թերթը: