ԱՄՆ-ը ողջունել է ԵՄ-ին՝ Իրանում տնտեսական պատժամիջոցներ իրականացնելու համար:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու ֆինանսների նախարար Տիմոթի Գայթներն իրենց համատեղ հայտարարության մեջ նշել են, որ ԵՄ-ի՝ Բրյուսելում ընդունած օրենքը համապատասխանում է Վաշինգտոնի ցանկություններին:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն տնտեսական պատժամիջոց է կիրառելու` Իրանի նավթի արտահանման ու երկրի կենտրոնական բանկի նկատմամբ: