Wednesday, 24 04 2024
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ

Մարդու իրավունքների ոլորտում դրական տեղաշարժ չկա. Ս. Սաֆարյան

Մարդու իրավունքների ոլորտում դրական տեղաշարժ չկա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Սեդա Սաֆարյանը`խոսելով երեկ Human Rights Watch կազմակերպության հրապարակած զեկույցի մասին:

Փաստաբանը համակարծիք է կազմակերպության ներկայացրած բոլոր մտահոգություններին, սակայն միանշանակ չի ընդունում կազմակերպության գնահատականները: «Ես կարծում եմ, որ նրանց գնահատականները բավականին մոտ են իրողությանը, բայց չեմ ասի, թե ամբողջությամբ ճիշտ որակումներ են: Այսինքն՝ այն, ինչ տեսնում ենք մենք, տեսնում են նաև իրենք»,- ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքով` մարդու իրավունքների ոլորտի իրավախախտումները լավ արտահայտվում են քրեական գործերի շրջանակում: «Իրավունքի պաշտպանությունը դարձել է կամայականություն: Ես համակարծիք եմ, որ մարդկանց իրավունքները ոտնահարվում են: Ես արդարադատության հետ եմ առնչվում, և եթե արդարադատության ոլորտում կամայականություններ կան, մյուս բոլոր ոլորտները չկան: Սա շատ առաջնային, կարգավորիչ ոլորտն է: Եթե արդարադատությունն այն վիճակում է, որ նույնիսկ ես չեմ հավատում մեր իրականացրած արդարադատությանը, լիարժեքության մասին խոսք չի կարող լինել, վստահություն այդ մարմինների նկատմամբ մեր ժողովուրդը չունի»,- նշեց Սեդա Սաֆարյանը`հավելելով, որ քրեական գործերի 90% հավանականության վերաբերյալ նույնպես ոչինչ չես կարող ասել մարդուն, որովհետև կարող է գործել 10% հավանականությունը:

Հիշեցնենք, որ երեկ իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հերթական տարեկան զեկույցը ներկայացրեց, որում նշել էր, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, մինչդեռ միջազգային գործընկերները ամբողջովին չեն օգտագործում իրենց ազդեցության լծակները՝ իրավիճակը բարելավելու համար: Զեկույցում նշվում էին նաև մահացությունները անազատության վայրերում և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում