Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Human Rights Watch-ի զեկույցում ոչինչ չէի փոխի. Լ. Բարսեղյան

Human Rights Watch-ի զեկույցում ոչինչ չէի փոխի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը` անդրադառնալով Human Rights Watch-ի զեկույցին:

Նա նշեց, որ ծանոթ է այդ կազմակերպության գործունեությանը, հանդիպել է նրանց ներկայացուցիչներին մի քանի անգամ, և մարդիկ իսկապես բարեխիղճ աշխատանք և վերահսկողություն են իրականացնում: «Այս կազմակերպությունը մամուլից քաղված տեղեկություններից երբեք եզրակացություն չի անում, նրանք աշխատում են սկզբնաղբյուրների հետ: Human Rights Watch-ի և Freedom House-ի զեկույցներին համամիտ չեն լինի միայն իշխանությունները»,- նշեց Լ. Բարսեղյանը` հավելելով, որ դա ոչինչ չի նշանակում, քանի որ այդ կազմակերպությունների հեղինակությունն ավելի բարձր է, քան ՀՀ իշխանությունների վարկանիշը:

Անդրադառնալով մարդու իրավունքներին` նա ասաց, որ իրեն խոցում է այն, որ մինչ այսօր չեն բացահայտվել Մարտիմեկյան զոհերի սպանությունները, հանցագործությունները: «Արտահայտման ազատության իրավունքը, բազմակարծության պակասը, տեղաշարժման ազատության իրավունքը, հավաքների ազատությունը, սոցիալական իրավունքները` աշխատանք, կրթություն, առողջապահություն, խախտվում են: Մենք ամեն օր ենք խոսում այն մասին, որ ՀՀ իշխանություններն անընդհատ խախտում են մարդու իրավունքները»,- մեկնաբանեց «Ասպարեզ» ակումբի նախագահը`հավելելով, որ դա նորություն չէ:

Հիշեցնենք, որ երեկ միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հրապարակեց իր հերթական տարեկան զեկույցը, որում նշվում էր, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, մինչդեռ միջազգային գործընկերները ամբողջովին չեն օգտագործում իրենց ազդեցության լծակները՝ իրավիճակը բարելավելու համար: Փաստաթղթում կազմակերպությունն արձանագրում է, որ 2011 թ. ընթացքում պաշտոնական Երևանը կրկին էական առաջընթաց չի արձանագրել մարտիմեկյան տասը սպանությունները բացահայտելու գործում, սահմանափակել է հավաքների ազատությունը և բավարար քայլեր չեն կատարվել՝ բանակում ու անազատության վայրերում արձանագրված մահվան դեպքերը բացահայտելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում