«Այսօր ԱՄՆ-ի հարավային շրջանում ուժեղ փոթորիկներ են գրանցվել և հավանական տորնադոների զգուշացումներ են եղել»,– հաղորդում է Associated press-ը: Այս փոթորիկների հետևանքով Ալաբամայում ավելի քան 100 մարդ է վիրավորվել, առնվազն երկու մարդ մահացել է:
Փոթորիկների պատճառով խարխլվել են տներ, արմատախիլ են եղել ծառեր: Նույն տարածքում անցած տարվա ապրիլին ուժեղ տորնադոյի հետևանքով մոտ 240 մարդ էր մահացել: Համապատասխան մարմիններն այսօր պետք է հանդիպում նշանակեին, որպեսզի քննարկեին Ալաբամայում գարնանը գրանցված տորնադոների ուսումնասիրության արդյունքները:
Ջեֆերսոնի ոստիկանապետն ասել է, որ այսօր փոթորիկների հետևանքով 16-ամյա մի աղջիկ և 82-ամյա մի տղամարդ է մահացել: