Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նորընտիր նախագահ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ժան-Կլոդ Մինյոնն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դեմ է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, քանի որ «պատմությունը գրում են ոչ թե պատգամավորները, այլ պատմաբանները»:
«Իմ երկիրը` Ֆրանսիան, ընդունել է անցյալում գործած իր որոշ սխալները: Ցանկանում եմ, որ Թուրքիան էլ իր հերթին տարիներ հետո մտածի նույնպիսի դիրքորոշում ցուցաբերելու մասին»,- ասել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը: