Պակիստանի բանակն այսօր պաշտոնապես մերժել է ընդունել ԱՄՆ-ի պնդումներն այն մասին, որ ամերիկյան հարձակումները, որոնց պատճառով անցած տարվա նոյեմբերի 26 ին պակիստանցի 24 զինվոր էր մահացել, եղել են ինքնապաշտպանական գործողություններ։
Asscoiated Press-ը հաղորդում է, որ այս հայտարարությունը կարող է ավելի բարդացնել երկու երկրների միջև կենսական նշանակություն ունեցող հարաբերությունները կարգավորելու գործընթացը։
Մանրամասն զեկույցում Պակիստանի բանակը հայտնել է, որ իրենք կրակել են կասկածյալ զինյալների վրա, որոնք ընդհանրապես մոտ չեն եղել կոալիցիայի զորքերին:
Զեկույցում նաև ասվում է, որ այդ իսկ պատճառով պատասխանատվության մի մասը Պակիստանի վրա գցելն արդարացված չէ և անընդունելի է: Այս զեկույցը ներկայացվել էր ԱՄՆ հետաքննությանն ի պատասխան, որն արվել էր անցած տարվա դեկտեմբերի վերջին: