Thursday, 28 03 2024
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները

ՀԱԿ պետա-իրավական հանձնախմբի դիտարկումներն ու գնահատականները ՀՔԾ տեղեկատվական հաղորդման վերաբերյալ

ԵԽԽՎ 1837 բանձևի 3-րդ կետի պահանջի կատարման բավարարման ակնկալիքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործով նախորդ տարվա դեկտեմբերի վերջին տեղեկատվական հաղորդում է տեղադրել իր ինտերնետային կայքում:

Ծավալուն այդ փաստաթղթի հետ ծանոթացումը ոչ միայն չի փարատել մեր ունեցած կասկածները գործի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության ու լրիվության ապահովման առումով, այլև հարուցել է նորերը, որոնցից ընդամենը մի քանիսի մասին Ձեզ տեղեկացնելը ստորև կարևորել ենք: Տեղեկատվական հաղորդման ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ փաստաթղթի հիմնական նպատակը մարտյան դեպքերին, իրավապահ և ուժային մարմինների գործողություններին նախկինում տրված իրավաբանական անգրագետ ու սխալ քրեա-իրավական գնահատականների ու որակումների ամեն գնով հաստատումն ու հիմնավորումն է, ինչպես նաև սպանություններից մի քանիսի բացահայտման աջակցելուն միտված Փաստահավաքխմբի երեք զեկույցներում վկայակոչված փաստերի ու եզրակացությունների անթաքույց առարկումն ու հերքումը:

Ընդ որում, տեղեկատվական հաղորդման առարկությունների բաժիններին ծանոթանալիս կարծիք է ձևավորվում, թե Փաստահավաք խմբի զեկույցներում ամեն ինչ միտումնավոր խեղաթյուրված ու կեղծված է, թե սպանությունների փաստական հանգամանքները, թե փորձաքննությունների եզրակացությունների ելակետային տվյալներն ու հետևությունները, թե փաստահավաք հրավիրված բարձրաստիճան ոստիկանների ու բանակի սպաների, փորձագետ-մասնագետների, նույնիսկ քննչական խմբի անդամ քննիչների բացատրությունները: Ինչպես երևում է նյութի շարադրանքից, փաստահավաք խումբ ներկայացած, պարզաբանումներ և բացատրություններ տված այս անձիք ՀՔԾ-ում միաբերան հրաժարվել են իրենց տված բացատրություններից, դժգոհել են, թե իրենց սխալ են հասկացել, իրենք նման բաներ չեն ասել, այլ բան է արձանագրվել, թե իրենց վրա ճնշել են և այլն: Մնում է ցավ ապրել մեր բանակի ու ոստիականության գնդապետների ու գեներալների թուլակամության ու անսկզբունքայնության համար:

Զրկված լինելով հերքումների հերաքմամբ հանդես գալու հնարավորությունից, /մեր տրամադրության տակ չունենք սույն քրեական գործի նյութերը/ հենվելով քննարկման առարկա տեղեկատվական հաղորդման, փաստահավաք խմբի հրապարակած զեկույցների ու տրամադրության տակ եղած նյութերի, «7-ի գործի» նյութերի, մամուլի հրապարակումների և այլ լեգալ աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա, ստորև ներկայացնելու ենք մեր նկատառումներն ու գնահատականները, ինչպես մարտի 1-2-ի իրադարձությունների, դրանցում ներգրավված պետական ու իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ, այնպես էլ արձանագրված հացագործությունների, մասնավարոպաես սպանությունների փաստերով հարուցված գործերի քննության ընթացքում թույլ տրված իրավական սխալների ու բացթողումների վրա:

Ա. ՀՔԾ ու ՀՀ գլխավոր դատախազությունը Ազատության հրապարակում 2008թ. Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող քաղաքացիների բազմահազարանոց խաղաղ հավաքներն, երթերն ու ցույցերը չորս տարի ի վեր որակում են օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներ, չնայած այն հանգամանքին, որ մինչ այսօր որևէ հայտնի ընդդիմադիր այդպես էլ դատի չի տրվել ու չի դատապարտվել ՀՀ քր. Օր.-ի 2251 հոդվածով:

Բ. Մինչ օրս մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության, ներքին զորքերի, հատուկ նշանակության ջոկատայինների իրականացրած հակաօրինական ու վայրենի գործողություններին ինչ պատճառաբանություն ու բացատրություն ասես, որ չեն բերել, բայց այդպես էլ ոչ մի օրինական հիմնավորում չեն կարողացել ներկայացնել: Նախ, մարտի 1-ին ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանի թիվ 622025508 համարի քրեական գործ հարուցելու որոշման մեջ ոստիկանության գործողությունները ներկայացվել են շուրջօրյա ակցիաների «հարկադիր դադարեցման նպատակով ձեռնարկված միջոցառումներ»: Ավելի ուշ, ստիպված հրաժարվել են այդ բացատրությունից, որովհետև պարզել են, որ ոստիկանությունը չի ունեցել այդ ակցիաները հարկադիր դադարեցնելու «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» այն ժամանակ գործող օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը: Այնուհետև, ստիպված փորձել են այդ գործողությունները տեղավորել, խծկել ՀՀ քրեական դատավարության շրջանակ, վերջիններս մեկնաբանել որպես «տեղանքի զննություն» քննչական անհետաձգելի գործողության կատարում: Սակայն այդ վարկածն էլ է ձախողվել, որովհետև պարզվել է, որ մոռացել էին նախապես Ազատության հրապարակ հրավիրել մեծաթիվ քննչական խմբի, կրկնակի անգամ ավել ընթերակաների, բազմաթիվ փորձագետների և այլն: Ու բացի այդ, այն չեն սկսել քննչական գործողությունների համար սովորաբար թույլատրելի ցերեկային ժամերին /7.00-22.00/: Վստահ եմ, հիշում եք, թե խեղճ պատասխանատուները ինչ ջանքեր էին գործադրում ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում գործողությունների սկիզբը ժամը 6-ից 7-ը տեղափոխելու համար: Տեղեկատվական հաղորդագրության մեջ ՀՔԾ-ն ու գլխավոր դատախազությունը ի վերջո կանգ են առել, իրենց կարծիքով նվազ խոցելի «տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզականմիջոցառման տարբերակի վրա: Մինչդեռ, ցանկացած օպերատիվ աշխատողի, էլ չեմ խոսում իրավաբանի ու իրավագետի համար ակնհայտ է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկան, այդ գործունեության տեսակները սահմանելուց զատ, դրանց անլուր, գաղտնի իրականացման կարգի ու պայմանների նախատեսումն է: Հետևաբար նշված օրենքով նախատեսված «տեղանքի հետազոտում» օպերատիվ միջոցառումը չէր կարող կատարվել բացահայտ, մոտ 1000 ոստիկանական ու հատուկ ջոկատայինների համազգեստ կրող ծառայողների մասնակցությամբ: Նման միջոցառման իրականացման համար լիովին բավարար էին համապատասխան տեխնիկական միջոցներով հագեցված 2-3 օպերատիվ փոքր խմբերի գաղտնի, քողարկված գործունեությունը:

Եզրակացությունը մեկն է՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունները կրել են բացահայտ ապօրինի, հանցավոր, իսկ ինքնապաշտպանության դիմած ՀՀ քաղաքացիներինը՝ օրինական ու իրավաչափ բնույթ: Հանցավոր, հանրորեն վտանգավոր ոտնձգությունից պաշտպանվելը, անկախ այն հանգամանքից, թե ոտնձգություն կատարողը պետական պաշտոնյա է, ոստիկան թե հասարակ քաղաքացի, ինքնապաշտպանության դիմելը ՀՀ քր. Օր.-ի 42-րդ հոդվածի համաձայն, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, ընդ որում, «անձի կյանքի համար վտանգավոր բռնություն կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում՝ մահ»:

Հետևաբար, հրազենով, հատուկ միջոցներով ու տեխնիկայով զինված ոստիկանության, ներքին զորքերի, բանակի, հատուկ նշանակության ստորաբաժանումների, ապօրինի զինված խմբերի հարձակումներից մարտի 1-2-ին Ազատության հրապարակում, ապա Միասնիկյանի արձանին հարող տարածքներում պաշտպանվելու նպատակով քաղաքացիների ինքնաբուխ ձեռնարկած բոլոր քայլերը՝ սկսած բարիկադների կառուցումից, մինչև ինքնապաշտպանության նպատակով իրերի ու առարկաների հայթայթում՝ լիովին օրինաչափ ու օրինական գործողություններ են և ամբողջովին համապատասխանում են արարքի հանցավորությունը բացառող անհրաժեշտ պաշտպանության քրեաիրավական ինստիտուտի թե տեսական, և թե օրեսդրական դրույթներին ու ձևակերպումներին:

Ընդհանրացնելով վերը շարադրվածը, կարող ենք եզրակացնել, որ ՀՔԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը դեպքերից չորս տարի անց էլ շարունակում են մարտի 1-2-ի իրադարձությունները ներկայացնել գլխիվայր, շուռ տված, տեղի ունեցած դեպքերի պատճառները որպես հետևանք, և ընդհակառակը, իրավապահ և ուժային մարմինների բացահայտ ապօրինի գործողություններին տալիս են կամայական գնահատականներ ու որակումներ, փորձում դրանք ներկայացնել որպես վերջիններիս օրինական լիազորությունների իրականացում: Ասվածի մեկ այլ հավելյալ ապացույց ևս. Ազատության հրապարկից փախչող, ծեծված ու թրջված քաղաքացիների հետապնդումը Երևանի կենտրոնով մեկ /ինչը ապացուցող բազմաթիվ տեսանյութեր կան/ քննարկվող փաստաթղթում ներկայացված է որպես թե «ՊՊԾ գնդի ոստիկանները հետևել են կարգազանց քաղաքացիների՝ վերջիններիս կողմից իրավախախտումները կանխելու և հասարակական կարգը պահպանելու նպատակով»: Սա էլ բավական չէ, շարունակել են, թե այդ ընթացքում էլ, չնայած որ ոստիկանները փորձել են պաշտպանվել վահաններով, նրանք այնուամենայնիվ ստացել են մարմնական վնասվածքներ:

Ելակետ ունենալով մարտի 1-2-ին տեղի ունեցած հիմնական իրադարձություններին, իրավապահ և ուժային կառույցների սկուզբունքային նշանակություն ունեցող գործողություններին տրված ընդհանուր, սխալ գնահատականները, ՀՔԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը իրենք իրենց մեթոդաբանաորեն զրկել են կոնկրետ իրավիճակներին ու գործողություններին իրավաբանական համարժեք որակումներ տալու, քրեաիրավական և քրեադատավարական ճշգրիտ որոշումներ կայացնելու հնարավորությունից, ինչի ականատեսը ստորև բազմիցս կլինենք:

Գ. Սպանությունների փաստերով հարուցված քրեական գործերով կատարված քննչական գործողութունների ծավալի ցուցադրումից բացի, նախաքննական մարմինը զգալի ջանքեր է գործադրել Համլետ Թադևոսյանի, Տիգրան Աբգարյանի և «Չերյոմուխա 7-ի» գործադրմամբ սպանությունների վերաբերյալ Փաստահավաք խմբի զեկույցներում վկայակոչված փաստերի, հայտնաբերված թերությունների ու հակասությունների, արված հետևությունների հերքման համար: Փոխանակ Փաստահավաքի զեկույցներում վկայակոչված սպանությունների նոր հանգամանքները, ձեռք բերված նոր տվյալները դառնաին առնվազն քննչական նոր վարկածների առաջ քաշման, քննության ու ստուգման առարկա, ՀՔԾ-ն լծվել է Փաստահավաքի աշխատանքը ամեն գնով փնովելու, ձեռք բերված տվյալները, արված հետևությունները կասկածի տակ դնելու անշնորհակալ գործին:

Վստահ ենք, որ այդ ուղղությամբ գործադրած ջանքերի ու ծախսած միջոցների չնչին մասն իսկ լիուլի բավարար էին կատարված սպանություններից առնվազն մի քանիսը բացահայտելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Հատուկ աչք է զարնում այն հանգամանքը, թե նախաքննական մարմինը ինչպես է փորձում սևացնել, վարկաբեկել բոլոր սպանվածներին /բացի ներքի զորքերի սպայից ու շարքայինց/: Նրանք բոլորն առնվազն զանգվածային անկարգությունների մասնակիցներ են, մի մասը կազմակերպչական ինչ-ինչ գործողությունների դերակատարներն են, նույնիսկ նրանց վերաբերյալ ոչնչով չհիմնավորված օպերատիվ տեղեկություններ են հիշատակվել, դատվածություն ունենալու վկայակոչումներ և այլն: Նպատակը, մեր կարծիքով, մեկն է՝ հասարակության, միջազգային կառույցների, դեպքերի իրական բնույթին անտեղյակ մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե սպանվածները քրեաբանական բացասական բնութագիր ունեցող անձինք են, մի խոսքով հանցագործներ, ևհենց հանցանքներ գործելու իրավիճակներում զոհվել ու սպանվել են:

Դ. Որքան էլ անհասկանալի, բայց փաստ է, որ ՀՔԾ-ն սույն տեղեկատվական հաղորդման մեջ բացարձակ չի անդրադարձել փաստահավաքի այլ երկու զեկույցներին: Խոսքը հետընտրական մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի հակասահմանադրական ներգրավվման և ապօրինի զինված խմբերի մասնակցության մասին է: Այս մեծածավալ փաստաթղթում նշված խնդրին վերաբերվում է ընդամենը մեկ պարբերություն, որտեղ նշված է, որ բանակի ստորաբաժանումները մշտապես գտնվել են ոստիկանության զորքերի և ոստիկանության ստորաբաժանումների թիկունքում և զանգվածային անկարգությունների մասնկիցների հետ անմիջական շփումներ չեն ունեցել:

Որևէ փորձ չի արվել, քննության առարկա դարձնել ՀՀ ՊՆ նախարարի դեռևս փետրվարի 23-ի 0038 հույժ գաղտնի հրամանը և իրավական գնահատական տալ այդ հրամանին: Արդյոք այդ հրամանի ընդունումը ու գործադրումը, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի ու այլ ծանր հետևանքների, իր մեջ առնվազն չի պարունակում իշխանազանցության, պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներ:

Լռության է մատնված Ռ. Քոչարյանի մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի սահմանադրականության խնդիրը և մասնավորապես Արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը Պաշտպանության նախարարության ներգրավան օրինականությանը: Արդյոք նման հրամանագիր ընդունելով Ռ. Քոչարյանը ակնհայտորեն դուրս չի եկել Սահմանադրությամբ ՀՀ Նախագահին վերապահված լիազորությունների շրջանակից և ընդհանուր պատասխանատվություն չի կրում հետագա բոլոր հանցագործությունների ու վրա հասած ծանրագույն հետևանքների համար: Չէ որ, քրեական հետապնդումից ՀՀ Նախագահը անձեռմխելի է միայն իր կարգավիճակից բխող գործողությունների համար, ասել է թե, եթե դրանց համար նա լիազորված է Սահմանադրությամբ: Մինչդեռ, բանակի ներգրավվման մասին Փաստահավաքի զեկույցում այդ հրամանագրի հակասահմանադրականությունըհաստատող սահմանադրագիտական անվիճարկելի հիմնավորումներ ու անառարկելի վկայություններ են ներկայացված:Մեր խորին համոզմամբ մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի հակասահմանադրական ներգրավումն է, որ անպարտության ու պաշտպանվածության պատրանք ու համոզվածություն է ստեղծելթե ոստիկանության, ներքին զորքերի, հատուկ նշանակության ստորաբաժանումների և թե ապօրինի զինված խմբերի մոտ, նրանց դրդել ծեծ ու ջարդի, թալանի, հրկիզումների ու սպանությունների:

Տեղեկատվական հաղորդման համակ լռությունը մատնում է ՀՀ գլխավոր դատախազության ու ՀՔԾ-ի վախը այս իրավական ակտերի իրավաչափության հարցի քննարկումից, թեկուզև նախաքննության շրջանակներում:
Ե. Առավել անհասկանալի է մարտի 1-2-ի իրադարձություններին ապօրինի զինված խմբերի մասնակցության խնդրի ամբողջական անտեսումը, հատկապես երբ ՀՔԾ-ն ինքն է՝ ընդունում, որ սպանված քաղաքացիական անձանցից երեքի /Հովհանես Հովհաննիսյան-5,45 մմ, Զաքար Հովհաննիսյան-9 մմ, Դավիթ Պետրոսյան- 9 մմ/ մարմիններից հանված գնդակները իբր չեն նույնականցվել ոստիկանության սպառազինությունում գտնվող և մարտի 1-2-ին գորադրված հրազեններից և ոչ մեկի գնդակների հետ: Եթե հավատանք /մի պահ/, որ դա իրոք այդպես է և քանի որ ապացուցված փաստ է նաև, որ ցուցարարները մարտի 1-2-ին հրազեն և պայթուցիկ սարքեր չեն օգտագործել, ապա դա կարող է ունենալ թերևս հնարավոր երկու բացատրություն. Առաջին, ոստիկանության աշխատակիցներն ու ներքին զորքերի զինծառայողները իրենց մոտ ունեցել, կրել և գործադրել են չհաշվառված ապօրինի հրազեններ: Երկրորդ, որ մարտի 1-2-ի իրադրաձություններին իրոք մասնակցել են բանակի, ԼՂՀ ոստիկանության այլ զիված ստորաբաժանումներ և ապօրինի զինված խմբեր, որոնց սպառազինությունում կամ տնօրինության տակ գտնվող հրազենները քննությամբ հայտնաբերված ու առգրավված չեն, և դրանց փորձագիտական տվյալները բացակայում են ՀՀ ոստիկանության պարկուճադարանում, հետևաբար դատաձգաբան փորձագետները դրանք չէին կարող համեմատել սպանվածների մարմիններից հանված գնդակների հետ և նույնակացնել զենքերը: Այլ ուժային ստորաբաժանումների և ապօրինի զիված խմբերի մարտի 1-2-ին մասնակցության հարցը լրացուցիչ ապացուցված է նաև «7-ի գործով» կատարված դեպքի վայրի զննությունների արձանագրություններով /այդ թվում լրացուցիչ արձանագրություններով/, ըստ որոնց, հազարավոր այլ պարկուճների հարևանությամբ հայտնաբերվել ու առգրավվել են նաև ձեռքի գնդացրի՝ PП-ի մի քանի տասնյակ պարկուճներ և փամփուշտ: Ըստ գործի տվյալների մարտի 1-2-ին ոստիկանության ուժերը գնդացիր չեն օգտագործել: Բացի այդ, մինչև օրս, ըստ մեր ունեցած տեղեկությունների, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված ու առգրավված տարբեր տրամաչափերի հազարավոր պարկուճների՝ ոստիկանության, բանակի սպառազինություններում գտնվող հրազենների հետ նույնականացման նպատակով դատաձգաբանական փորձաքննություններ նշանակված չեն կամ դրանց արդյունքները հանրությունից գաղտնի են պահվում:

Այդ պատճառով պնդում ենք, որ ՀՔԾ-ն այս առումով լուրջ բացթողում է թույլ տվել և կատարված նախաքննության շրջանակից միտումնավոր դուրս են մնացել մարտի 1-2-ի իրադարձությունների անմիջական մասնակից զինված պետական կառույցներ, ստորաբաժանումներ ու ապօրինի զինված խմբեր: Եթե ՀՀ ԶՈՒ, ԼՂՀ ոստիկանության ստորաբաժանումների դերակատարության, անձնակազմի, սպազինության բացահտումն ու ճշգրտումը իրենից օպերատիվ ու քննչական մեծ բարդություն ներկայացնող հարց չէ, ապա ապօրինի զինված խմբերին նախ պետք է հայտնաբերել, ճշտել նրանց կազմը, հայտնաբերել ու առգրավել նրանց ապօրինի զնեքն ու զինամթերքը, յուրաքանչյուր խմբի ունեցած դերը, տեղակայումը, շարժը և այլն:

Զ. Բոլոր սպանությունների նկարագրությունների հետ ծանոթացումը մեզ հանգեցնում է հետևության, որ նախաքննական մարմինը կարծես հիմնականում կարողացել է վերականգնել մինչև սպանությունների կոնկրետ ակտերի կատարումը գրեթե բոլոր սպանվածների գտնվելու վայրը, նրանց կողքին անմիջական գտնվող անձանց, նրանց շարժման ուղղությունը, ձեռքերին առարկաների առկայությունը /մահակ, գարեջրի շիշ, հեռախոս/, ինչով զբաղվելը և այլն:Մեծի մասամբ բացահայտված է նաև ծանր վնասվածք ստանալուց կամ սպանվելուց հետո կատարված դեպքերի ընթացքն ու դրանց մասնակիցների շրջանակը՝ թե վիրավորին կամ մահացածին ովքեր, ում մեքենայով, մինչև ուր տեղափոխեցին, շտապ օգնության որ բրիգադին հանձնեցին և այլն: Բայց բուն սպանության գործողությունը, կրակոցի ուղղությունը, կրակողի անձը /ոստիկան էր, զինվոր էր, քաղաքացիական անձ էր/նրա արտաքին նույնիսկ մոտավոր նկարագրությունը, առանց բացառության բոլոր տասը դեպքերում այդպել էլ ոչ-ոքչի տեսել, ոչինչ չի կարող ասել: Մի աներևույթ ուժ թե սպանվածքաղաքացիական անձանցկողքին անմիջականորեն գտնվողներին, թե ոստիկանության սպայի ու շարքայինի համածառայողներին, բոլորին անխտիր, այդ պահին պարտադրել է նայել այլ կողմ, մի ուրիշ գործով զբաղվել և բոլորը միասին մի տարօրինակ զուգադիպությամբ հենց այդ կարևոր դրվագը չեն տեսել ու չեն նկատել:

Է. Մեկ այլ զարմանալի զուգադիպություն ևս: Ինչպես հայտնի է, սպանվածներից երեքը մահացել են «Չերյոմուխա 7» հատուկ միջոցի կրակոցից և նրանց մարմիններից դիահերձումների ժամանակ հանվել են գազային նռնակի մետաղյա և պլաստմասե կտորներ, իսկ Գոռ Քլոյանի մարմնից՝ կրակված փամփուշտի ամբողջական կոնտեյներ: Հավելենք, որ «Չերյոմուխա 7» հատուկ միջոցներից ևս երեք վնասվածքներ ստացած անձնանց մարմիններից դատաբժշկական փորձաքննությունների ժամանակ հանվել ու առգրավվել են գազային նռնակի համանման բեկորներ: Թեև հատուկ միջոցների, այդ թվում նաև «Չերյոմուխա 7-ի» ու դրանց գազային նռնակների դատաձգաբանակն փարձաքննության նախադեպ ու փորձառություն ՀՀ փորձագիտական հիմնարկներն ու փորձագետները երբևէ չեն ունեցել, վերը նշված բոլոր դեպքերում նրանք անսխալ, զարմանալի զուգադիպությամբ սպանվածների ու վիրավորների մարմիններից հանված բեկորների, ինչպես նաև մեկ ամբողջական կոնտեյների վրա միահամուռ հայտնաբել ու արձանագրել են պինդ առարկաների հետ շփվելու և որևէ արգելքի միջով անցնելու հնարավոր հետքեր: Չհասկացաք թե ինչու: Լավ, կարծում եմստորև ամեն ինչ պարզ կլինի:

Վերևում նշել էինք, որ հրազենային վերքերից մահացածներից երեքի մարմիններից հանվել էին մեկական գնդակներ: Կրկին, տարօրինակ մի զուգադիպությամբ, դատաձգամբան փորձագետները այս երեք գնդակների վրա նորից առանց բացառության, հայտնաբերել են պինդ առարկաների հետ շփման կամ նրանց միջով անցնելու հնարավոր հետքեր: Հիմա կարծեմ արդեն պարզ է, թե շեղացատկի հնարավորությունը բոլոր վնասվածքների դեպքում ինչ նպատակ է հետապնդում: Ցուցարարնեի վրա ուղիղ նշանառությամբ կրակ չի արձակվել, մեզանից այլ բան չսպասեք:

Ինչ եք կարծում, ինչպես կվարվեին, եթե ՀՔԾ-ին ցուցարարների վրա ուղիղ նշանառությամբ դիմահար կրակի անհերքելի ապացույցներ ներկայացվեին: Օրինակ, youtube տեղադրված տեսանյութերից մեկում հստակ երևում է, թե ինչպես է հատուկ ջոկատայինի համազգեստ հագած, դիմակավոր, ինքնաձիգով զինված հրաձիգը դուրս գալիս շենքի անկյունից դիմահար կրակում և ապա թաքնվում: Նախ այդ տեսանյութով նշանակվում է դատահամակրգչային փորձաքննություն, որը պատճառաբանելով տեսագրման հեռավորությունը, գիշերային ժամն ու վատ լուսավորությունը եզրակացրել է, որ ստացված տեսապատկերները պիտանի չեն համակարգչային եղանակով նույնականացման համար:Ապա արդեն նշանակվել է տեսաձայնագրային և դատաձգաբանական համալիր փորձաքննություն, որով ի վերջո եզրակացրել են, որ կատարված երկու կրակոցները հավանական է կատարված լինեն «ԱԿՍՈՒ» ինքնաձիգից՝ անգնդակ փամփուշտներով: Լավ, չեք ցանկանում ճշտել հրաձիգի ինքնությունը՝ հասկացանք, բայց եթե նա կրակում էր անգնդակ փամփուշտնեորվ, այդ դեպքում նախ ինչի էր դիմակավորվում, երկրորդ՝ ինչու էր թաքստոցից դուրս գալիս և հետո կրակում, թաքստոցից չէր կարող օդ կրակել:

Ը. Հասարակության և միջազգային կառույցների ուշադրությունը կենտրոնացված է առավելապես տասը սպանությունների բացահայտման պահանջի վրա: Սակայն ակնհայտ է, որ մինչ օրս չեն բացահայտվել նաև մի քանի տասնյակ քաղաքացիական անձանց /փաստահավաք խմբին տրամադրված միայն մի աղյուսակի համաձայն դրանց թիվը մոտ 25-ն է/ գնդակային ու բեկորային ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու և ոչ մի դեպք: Ասվածը լրացուցիչ անգամ ապացուցում է, որ մարտի 1-2-ին հրազեն ու պայթուցիկ սարքեր գործադրողներին բացահայտելու ու նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու խնդիրը ոչ միայն իրավական, այլև քաղաքական փակի, արգելքի տակ է: և ՀՔԾ-ն սույն տեղեկատվական հաղորդման մեջ որքան էլ փարձել է այդ արգելքի գոյությունը թաքցնել, դա նրան, ինչպես տեսնում եք, բոլորովին չի հաջողվել: Քննարկվող փաստաթղթի տարբեր մասերում այդ արգելքի թաքցրած ականջները բազմիցս դուրս են ցցվում: Ահավասիկ, մեկ օրինակ: Խոսքը տասը սպանությունների փաստերով քրեական գործ հարուցելու որոշումների մասին է:

Պարզվում է, որ սպանությունների փաստերով քրեական գործեր հարուցվել են միայն 2009թ. գարնանը ՀՀ Քր. Օր.-ում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո, այն էլ, ամենայն հավանականությամբ, ՀՀ քրեական օրեսնգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի լրացված 10-րդ կետով, որը պատասխանատվություն է սահմանում զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից կատարած սպանությունների համար: Այսինքն քրեական գործ հարուցելու որոշման մեջ արդեն որոշված է, որ մարտի 1-2-ի սպանությունները կատարել են զանգվածային անկարգությունների մասնկիցները: Ոչ իրավաբանների համար պարզաբանեմ, որ ոստիկանության ծառայողները, ՆԶ-ի, բանակի զինծառայողները ոչ մի դեպքում չեն կարող դիտարկվել զանգվածային անկարգության մասնակից: Ստացվում է, որ ՀՔԾ-ն, բնականաբար նաև ՀՀ գլխավոր դատախազությունը ի սկզբանե քննարկել ու որոշել են, որ այդ սպանությունները կատարել են ընդդիմության ներկայացուցիչները: Չնայած, որ նրանց սկզբում չհաջողվեց վերջնականապես այդ սպանությունները մեղսագրել «7-ի գործով» մեղադրյալներին, այնուամենայնիվ մինչ օրս նրանք չեն հրաժարվել դրանք ընդդիմության այլ ներկայացուցիչների վրա բարդելու իրենց ծրագրից: Սա ուղղակի խայտառակություն է, նույնիսկ մեր իրավակիրառ պրակտիկայի համար, չտեսնված ու չլսված խայտառակություն: Սրանից հետո հույս տածել, թե ՀՔԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը ցանկանում են ու կարող են բացահյտել որևէ սպանություն՝ ուղղակի անմտություն է: Նման պայմաններում սպանություններից որևէ մեկը կարող է բացահյտվել միայն այն դեպքում, երբ այն հնարավոր լինի մեղսագրել մարտի 1-2-ի բողոքի ակցիայի մասնակիցներից որևէ մեկին:

Քանի դեռ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՀ հաուկ քննչական ծառայությունը անտեսելով օրենք և օրինականություն, ինքնամոռաց ծառայում են գործող իշխանությանը մարտի 1-2-ի դեպքերի իրական պատասխանատուները, այդ թվում սպանություններ գործած անձինք չեն հայտնաբերվելու ու քրեական պատասխանատվության չեն ենթարկվելո

23 Հունվար 2012

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում