Ամանորի նախօրեին սովորական ձուն Սյունիքի խանութներում խնդիր է դարձել: Վաճառողները կա՛մ ասում են` չկա, կա՛մ էլ ծանոթներին են վաճառում: Փաստորեն, խորհրդային տարիների «տակից վաճառելը» մշակույթ է դառնում: Մի քանի ամիս առաջ էլ, պանրի թանկացմանն էլ պանիրն էին այդպես դեֆիցիտ սարքել: Մեկ ձուն այսօր Սյունիքի խանութներում 80-85 դրամ է վաճառվում: Ըստ վաճառողների` մեծացել է լորի ձվի պահանջարկը: 30 դրամի փոխարեն այն արդեն վաճառվում է 35 դրամով: