Հունվարի 21-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից փախուստի էր դիմել ձերբակալված Էդմոնդ Ծատուրյանը:
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ մի շարք լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ ոստիկանները ձերբակալվածին տարել և հանձնել են դատական կարգադրիչներին, որից հետո ձեռնաշղթաներով ձերբակալվածը զուգարանի պատուհանից դիմել է փախուստի:
«Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ դատական կարգադրիչները ՀՀ դատական օրենսգրքի 213-րդ, 214-րդ հոդվածներով սահմանված կարգով կալանավորված, ինչպես նաև ձերբակալված անձանց իրենց հսկողության տակ պահելու և որևէ տեղ ուղեկցելու լիազորություն չունեն:
Դատարանի վարչական տարածքում կալանավորված կամ ձերբակալված անձանց ուղեկցման համար պատասխանատու են համապատասխան ուղեկցող ստորաբաժանումները»,- նշված է Վճռաբեկ դատարանի հաղորդագրության մեջ: Կալանավորվածներին դատարաններում ուղեկցում են ոստիկանության հատուկ ստորաբաժնի աշխատակիցները: