Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր պետական պահպանության հատուկ ծառայության նորակոչիկների երդման արարողության ժամանակ նշել է, որ չնայած սպառնալիքներին` Վրաստանը չընկրկեց և չշեղվեց ժողովրդավարական զարգացման ուղուց, հայտնում է Грузия Online-ը:
«Մեզ պատերազմ է հայտարարել անհամեմատ ավելի մեծ պետություն, որը բռնազավթել է մեր տարածքի զգալի մասը: Այդ պետությունն ամեն օր սպառնում է վրացական պետականությանը և ազատությանը»,-ասել է Սաակաշվիլին՝ ընդգծելով, որ, չնայած դրան, «Վրաստանը շարունակում է զարգանալ», և «դա նրանց վաստակն է, ովքեր զոհվեցին մարտի դաշտում»: