Good-bye, Ռոյ, bonjour, Դիդիե
Ֆրանսիական «Մարսելի» գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի անգլիական «Լիվերպուլը»: Այդ պաշտոնում ֆրանսիացին կփոխարինի Ռոյ Հոջսոնին:
Հոջսոնը «Լիվերպուլ»էր եկել այս մրցաշրջանի սկզբում, բայց նրա գլխավորությամբ անգլիական ակումբը վերջին 57 տարիների ընթացքում ամենավատ մեկնարկային արդյունքը ցույց տվեց: Չնայած վերջին մի քանի հանդիպումներում «Կարմիրները» փոքր-ինչ շտկել էին գործերը և արդեն տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակի միջնամասում, «Լիվերպուլի» ղեկավարությունը լրջորեն մտածում է նոր գլխավոր մարզիչ ձեռք բերելու մասին: News of the world-ի հաղորդմամբ ,Դիդիե Դեշամը դեռ մրցաշրջանի սկզբում կարող էր տեղափոխվել անգլիական ակումբ, բայց մերսիսայդցիների ղեկավարությունը նրան չհրավիրեց Անգլիայի առաջնությունում մարզչական փորձի բացակայության պատճառով: Ինչպես երևում է, հիմա այդ փորձը ոչ ոքի չի հետաքրքրում, հատկապես եթե հաշվի առնենք, որ ֆրանսիացին մեկ մրցաշրջան խաղացել է Լոնդոնի «Չելսիի» կազմում: