Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Քաղաքական օրակարգը պետք է ձևավորի հասարակությունը

Առաջին լրատվականի զրուցակիցն է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը:


Ստեփան, ըստ Ձեզ, որո՞նք էին 2010-ի ձեռքբերումները, ձախողումները՝ արտաքին, ներքին քաղաքանությունների մեջ:


-Ձեռքբերումներից կամ ձախողումներից խոսելուց առաջ պետք է նախ փորձել հասկանալ, թե որն է Հայաստանում տեղի ունեցող զարգացումների տրամաբանությունը: Իսկ հիմնական տրամաբանությունն այն է, որ Հայաստանի իշխող խմբավորումը օլիգարխիկ համակարգից փորձում է անցում կատարել ավտորիտար, իսկ հաջողության դեպքում՝ դեպի տոտալիտար համակարգի:


 2007-ին Սերժ Սարգսյանը կարողացավ կոնսոլիդացնել օլիգոպոլիան և դրա շնորհիվ, գործող խաղի կանոններին համապատասխան, հաղթելով խորհրդարանական ընտրություններում, 2008-ին դարձավ նախագահ: Սակայն «խաղի կանոնները» պարտադրում են, որ նրանք, ովքեր օգնում են իշխանության գալ, կարող են «օգնել» նաև հակառակ գործընթացում. դրա համար մինչև հաջորդ ընտրությունները նրանք չպետք է կարողանան ազդել ընտրությունների վրա: Օլիգոպոլիան մինչ այսօր կարողացել է փրկվել Կոնգրեսի ակտիվության շնորհիվ: Ընդհանուր վտանգը օգնեց առայժմ փրկվել օլիգարխներին և կազմակերպված կրիմինալին, սակայն տարվա վերջին իշխող խմբավորումը  ֆրոնտալ հարձակում սկսեց, որի գագաթնակետը Գագիկ Բեգլարյանի պաշտոնազրկումն էր, որը շատ առանցքային դեմք էր: Երկրորդ` իշխանություններն այժմ, երևի, հաշվարկել են, որ ընդդիմությունը այլևս նրանց չի խանգարում հետաձգված նախագիծը իրականացնելուն: Սա ևս ցույց է տալիս, որ որոշակի տրանսֆորմացիաներ են տեղի ունենում նաև պաշտոնական ընդդիմության վարքագծում:


Իսկ արդյո՞ք վատ է, որ օլիգոպոլիան փորձում են լուծարել:


 Ամեն ինչ կախված է նրանից, թե որն է նպատակը: Եթե նպատակը տնտեսական և քաղաքական համակարգի ազատականացումն է, ապա դա, իհարկե, պարտադիր պայման է, սակայն դեպքերի տրամաբանությունը այլ բան է ցույց տալիս: Օլիգոպոլիայից հնարավոր է երկու ուղղությամբ անցում կատարել` դեպի ազատականացում կամ դեպի ավտորիտար ռեժիմ, որն ավելի վտանգավոր համակարգ է, քան օլիգոպոլիան: Մենք այսօր տեսնում ենք, որ իշխող խմբավորումը չի ցանկանում ընտրական օրենսգիրքը բարելավել, ավելին, այն հարմարեցվում է նոր «ընտրություններին», կամ «Ա1+»-ի պատմությունը ցույց է տալիս, որ նրանք չեն ցանկանում ազատականացնել տեղեկատվական դաշտը, դա նույնպես ցույց է տալիս, որ անցումը հակառակ ուղղությամբ է կատարվում: Քաղաքական դաշտում իշխանությունների վարած քաղաքականությունը ևս ցուցադրում է, որ նրանք հակված են «ոչնչացնել» քիչ թե շատ ինքնուրույն ուժերին: Հիշենք, թե ինչ էր Գագիկ Ծառուկյանից պահանջում Սերժ Սարգսյանը համագումարի ժամանակ: Շատերը ծափահարություններով են ընդունում նոր պաշտոնազրկումները, ինչը հասկանալի է. հեռացվում են մարդիկ, որոնք հասարակության համար անընդունելի են, և ավելին, նրանց տեղը նշանակվում են երբեմն պարկեշտ մարդիկ, օրինակ` արդարադատության նոր նախարարը: Սակայն, նորից եմ կրկնում, զարգացումների տրամաբանությունը գնում է անցանկալի ուղղությամբ:


Իսկ արտաքին քաղաքականության մեջ ինչպիսի՞ զարգացումներ կան:


Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ տարբեր երկրների մասնակիցները քմծիծաղում էին՝ տեսնելով, թե հայկական պատվիրակությունը ինչպես էր հրահանգներ ստանում Ռուսաստանի արտգործնախարարի օգնականից: Դա կատարվում էր բացեիբաց: Մենք այսօր չունենք արտաքին քաղաքականություն և արտաքին գերատեսչություն: Կզարմանամ, եթե Հայաստանի արտգործնախարարությունում գտնեք մի մարդ, որը կարողանա բացատրել, թե որն է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը և ինչպիսի խնդիրներ են դրված դիվանագետների առջև: Դրանք ուղղակի չկան:


Ըստ Ձեզ՝  որո՞նք են լինելու 2011-ի առաջնահերթությունները:


Նայած թե ում նկատի ունեք։ Եթե իշխանություններին, ապա նրանց համար հիմնական առաջնահերթությունը տնտեսական և քաղաքական դաշտի լիակատար տիրապետելն է լինելու: Դեպքերը բավականին արագ են իրար հաջորդելու: Խորհրդարանական ընտրությունները մոտենում են, որոնց ելքը իշխանությունները պետք է վճռեն մինչև ընտրությունները: Հասարակության առաջնահերթությունը կազմակերպվելն է: Քաղաքական օրակարգը պետք է ձևավորի հասարակությունը: Նախաձեռնությունները պետք է գան հասարակությունից, որոնք մեկ քայլով առաջ պետք է լինեն իշխանությունների նախաձեռնություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում