Ինչպես տեղեկացնում են «Իմպուլսի» մամուլի ծառայությունից, դիլիջանյան ակումբը եկող տարվա փետրվարի 3-17-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում: Կիպրոսյան հավաքի ժամանակ թիմը 4 ընկերական հանդիպում կանցկացնի, որից հետո կվերադառնա Հայաստան և կնախապատրաստվի 2011 թվականի Հայաստանի առաջնությանը: