Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքներում Ծննդյան տոներից հետո էլ շարունակվում է զեղչերի շրջանը: Առևտրի կենտրոններում և այլ վաճառակետերում չի դադարում գնողների հոսքը, գործարարներն էլ ակնկալում են աննախադեպ մեծ գերշահույթ: Որոշ խանութներ հայտարարում են այցելուների գրեթե մեկուկես անգամ աճի, մյուսները` կիլոմետրեր ձգվող հերթերի մասին:
Բրիտանական մանրածախ կոնսորցիումն ակնկալում է, որ Սուրբ Ծննդի և Նոր Տարվա միջև ընկած ժամանակահատվածում սպառողները կհասցնեն ծախսել առնվազն 5մլրդ ֆունտ ստեռլինգ: Խնդիրն այն է, որ հունվարի 4-ից երկրում ավելանալու է ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)՝ 17.5 տոկոսից հասնելով 20 տոկոսի, ինչն էլ անխուսափելիորեն կհանգեցնի գների կտրուկ աճի:
Ռեկորդներ, ըստ vesti.ru-ի, սպասվում են նաև վիրտուալ տիրույթում: Միայն դեկտեմբերի 26-ին՝ այսպես կոչված Նվերների օրը, գնորդները ինտերնետ-խանութներում են թողել 323մլրդ ֆունտ ստեռլինգ: