ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօրվա ամփոփիչ ճեպազրույցում անդրադարձավ հանձնաժողովի աշխատանքներին: Ըստ նրա` այս
տարվա ընթացքում հանձնաժողովը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել 28 օրինագիծ, և բոլորն էլ ընդունվել են: Մինասյանը օրինագծերից կարևորեց բյուջեի նախագիծը, «Ավտոտրանսպորտային միջոցների մասին» օրինագիծը, «Ֆիզիկական անձանց ավանդների վերադարձման մասին» օրինագիծը և «Ներքին աուդիտի մասին» օրենքի նախագիծը: