Շախմատի Հայաստանի կանանց 67-րդ առաջնությունում հաղթող ճանաչվեց գրոսյմաստեր Մարիա Կուրսովան` 10 հնարավորից վաստակելով 9 միավոր և Հայաստանի առաջնությունում իր առաջին ելույթից հետո հասնելով հաջողության:
Աննա Հայրապետյանը 8.5 միավորով երկրորդն էր, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Եվգենյա Դոլուխանովան` 6,5 միավորով: Կուրսովան իր տեղն արդեն ապահովել էր հավաքականում, այդ պատճառով ազգային ընտրանուն կմիանա 2-րդ տեղը զբաղեցրած Աննա Հայրապետյանը: