Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Հ.Հովհաննիսյան. Բռնապետական ռեժիմը տապալվելու է միանգամից

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները տարեվերջյան կադրային փոփոխություններից հետո պնդում են, որ բռնապետական ռեժիմը տապալվելու է միանգամից, և որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են: Որքանո՞վ են իրատեսական այդ կանխատեսումները: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը իշխանությունների իրականացրած կադրային փոփոխությունները համարում է կադրային «ռակիրովկաներ»: «Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում: Պատկերը չփոխվեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հմայակ Հովհաննիսյանը: Քանի որ վարչակարգը չի կարող անցկացնել իրական բարեփոխումներ, ապա, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, նա ստիպված է լինելու 2011թ. գարնանն անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ: Քաղաքագետների միության նախագահը հիշեցնում է, որ ինքն այդ կանխատեսումն արել էր ավելի վաղ: Նրա կարծիքով, եթե վարչակազմը չգնա այդ քայլին, ապա 2012թ. կայանալիք ԱԺ հերթական ընտրություններից կարճ ժամանակ անց սկսվելու է 2013թ. ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավը, որի ժամանակ էլ Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբը կանգնելու են դժվարությունների առաջ: Հմայակ Հովհաննիսյանը հիշեցնում է, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը անընդհատ հայտարարել է արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը, քանի որ դա կարող է լինել ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքը: Այդ մասին ՀԱԿ-ը իրազեկել է նաև եվրոպական կառույցներին: ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը: Հմայակ Հովհաննիսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ իշխանությունները կարող են նույնկերպ «հաղթել» Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչպես որ եղավ 2009թ. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ոմն Բեգլարյան Գագիկի միջոցով: Այդ ընտրությունների ժամանակ, Քաղաքագետների միության նախագահի կանխատեսմամբ, Հանրապետական կուսակցության ցուցակը կարող է գլխավորել Երևանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը, և իշխանություններն իրենց հոգեհարազատ մեթոդներով կապահովեն ընտրությունների ցանկալի արդյունք: Իսկ դրանից հետո Կարեն Կարապետյանը կնշանակվի ՀՀ վարչապետ: Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ այդ դեպքում ավելի հեշտ կլինի իշխանությունների համար չեզոքացնել հետընտրական անցանկալի զարգացումները: Հակառակ դեպքում, ըստ Հ.Հովհաննիսյանի, ՀԱԿ-ը իր պայքարի շեշտադրումները դնելու է ավազակապետական ռեժիմի կազմաքանդման վրա: Հ.Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ ավտորիտար վարչակարգերը փլուզվում են, երբ նրանց նկատմամբ գործադրվում են ճնշումներ ինչպես ներսից` հասարակության կողմից, այնպես էլ դրսից, երբ նրանք չեն կարողանում վերահսկել իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում