Բելառուսի, Ադրբեջանի և Վենեսուելայի միջև կայացած սվոպ-գործողության արդյունքում Ադրբեջանը Միացյալ Նահանգներին նավթ կմատակարարի:
Այս մասի հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Նավթային պետական ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը գործակալությանը հաղորդել է, որ ձեռքբերված համաձայնության արդյունքում Վենեսուելան և Բելառուսը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի Վենեսուլեան Բելառուսին տարեկան կմակատակարարի 5 միլիոն տոննա նավթ, իսկ այդ ծավալները Բելառուս կհասնցի Ադրբեջանը: Նույնչափ նավթ Վենեսուելան կվաճառի Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը կուղարկի Միացյալ Նահանգներին: