Skype VoIP հեռախոսային ծառայությունը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է ներկայացնել բջջային սարքերով տեսազանգեր կատարելու նոր գործառույթը: Ըստ պաշտոնական կայքում հրապարակված հաճախ տրվող հարցերի՝ ծրագրի նոր տարբերակը հնարավորություն կտա տեսազանգեր կատարել iOS 4.0 և բարձր օպերացիոն համակարգերով աշխատող սարքերից` Apple iPhone 4 և iPhone 3GS-ից, չորրորդ սերնդի iPod touch նվագարկչից:
Փորձագետները ենթադրում են, որ iOS-ին շուտով կհաջորդեն նաև մյուս բջջային պլատֆորմները` Google Android, Nokia Symbian, Microsoft Windows Phone և այլն:
Մինչ այդ, հիշեցնենք, հայտարարվել էր Facebook սոց. ցանցում Skype-ի տեսազանգերի ինտեգրման մասին: Այժմ այդ ծառայությունը փակ փորձարկման փուլում է: