Ստեփանակերտ քաղաքի դատախազության կողմից ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել ուշագրավ մի գործ: Մասնավորապես, գործով մեղադրանք է առաջադրված Ստեփանակերտի մի քաղաքացու, որը մեղադրվում է ԼՂՀ ՔՕ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով, 34/177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Ստեփանակերտի քաղաքացի Ս. Սարգսյանը մեղադրվում է այն բանում, որ 2002 թվականից մինչև 2010 թվականը կատարել է 28 գողություն և գողության փորձ: