Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան հայտարարել է, որ Եվրոպական Միությունն առանց Թուրքիայի աղքատ կլինի:
Վալենսան Անկարայում է, որտեղ մասնակցելու է քննարկումների, հանդիպելու է Թուրքիայի պետնախարար եւ ԵՄ հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղըշի հետ: Խոսելով ԵՄ-Թուրքիա հարաբերությոններից՝ Վալնեսան ասել է. «ԵՄ-ն աղքատ է առանց Թուրքիայի: Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է դեմ արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը, եթե մի քիչ ավելի շատ իմանա նրա մասին»:
Նա նաեւ ավելացրել է, որ պատրաստ է աջակցելու այդ գործին: