ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ից փետրվարի 5-ը հայ մրցավարները ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Անթալիայում: Հավաքի ընթացքում նախատեսված են տեսական և ֆիզպատրաստության պարապմունքներ, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել սպասարկել երկու ստուգողական հանդիպում: Մրցավարների մարզումները կանցկացնի ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը, օգնականների պարապմունքները կվարի ՀՖՖ տեսուչ Արշակ Կնյազյանը:
Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումները սպասարկող մրցավարները մեկնելուց առաջ հավաք են անցկացնում Ֆուտբոլի Ակադեմիայում: Սա հունվար ամսին անցկացվող արդեն երրորդ հավաքն է: