ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել «Բեյզ Մեթըլս» ընկերության աշխատակիցների հետ: Սահակյանը ընկերության աշխատակցիներն է այցելել` գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու համար: Հընթացս, ԼՂՀ նախագահը կարևորել է ընկերության՝ ԼՂՀ-ում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու գործում ունեցած դերը, ինչպես նաև այս ուղղությամբ կատարած մեծածավալ ներդրումները: Բակո Սահակյանը մեծ ձեռքբերում է համարել նաև այն, որ «Բեյզ Մեթըլս» ընկերությանը հաջողվել է ստեղծել ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով հագեցած գործարան և իր ավանդույթները ունեցող ամուր կոլեկտիվ: Բակո Սահակյանի հետ Դրմբոն էին այցելել նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և վարչապետ Արա Հարությունյանը: