Այսօր տեղի կունենա Վայք ան Զեեի ամենամյա մրցաշարի 8-րդ տուրը:
Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով իր ուժերը կչափի Վեսելին Տոպալովի հետ, ով Գատա Կամսկիի և Սերգեյ Կարյակինի հետ կիսում է մրցաշարային աղյուսակի 9-11-րդ տեղերը: Մյուս առաջատարը` Մագնուս Կառլսենը, սև ֆիգուրներով կմրցի 3-րդ տեղում գտնվող ադրբեջանցի գրոյսմաստեր Թեյմուր Ռաջաբովի հետ:
8-րդ տուրի մրցավեճերի զույգերն են`
Վեսելին Տոպալով – Լևոն Արոնյան,
Ֆաբիանո Կարուանա – Վասիլի Իվանչուկ,
Անիշ Գիրի – Վուգար Հաշիմով,
Դավիդ Նավարա – Լյուկ վան Վիլի,
Բորիս Գելֆանդ – Գատա Կամսկի,
Թեյմուր Ռաջաբով – Մագնուս Կառլսեն,
Սերգեյ Կարյակին – Հիկարու Նակամուրա: