Այսօր «Շախտյոր»-ն ԱՄԷ-ում անցկացրեց իր երկրորդ հանդիպումը` Dubai Matchworld Cup միջազգային ընկերական մրցաշարում 4:1 հաշվով առավելության հասնելով Թունիսի «Էթուալ» թիմի նկատմամբ:
Հիանալի հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը, ով 10-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ 2 րոպե անց կրկնապատկեց այն` իր հաշվին ձևակերպելով դուբլ:
«Շախտյոր» – «Էթուալ»` 4:1
1:0 Մխիթարյան (10′), 2:0 Մխիթարյան (12′), 2:1 Անիր (18′), 3:1 Սռնա (62′, 11մ ), 4:0 Էդուարդո (83′)