Բելեկի ուսումնամարզական հավաքի ժամանակ Յուրա Մովսիսյանի «Կրասնոդար»-ն ընկերական խաղ անցկացրեց Զապորոժիեի «Մետալլուրգ»-ի հետ:
Յուրա Մովսիսյանը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում, երբ 21-րդ րոպեին բաց թողած գոլից հետո իր թիմը պարտվում էր 1:0 հաշվով: Հայաստանի հավաքականի հարձակվողը դարպասի հեռավոր անկյունը կատարած դիպուկ հարվածից հետո հավասարեցրեց խաղի հաշիվը, որից անմիջապես հետո հնչեց մրցավարի` խաղավարտն ազդարարող սուլիչը:
Այսօր «Կրասնոդար»-ը կվերադառնա Ռուսաստան, իսկ հունվարի 25-ին նորից կմեկնի Բելեկ և կանցկացնի ուսումնամարզական հավաքի երկրորդ փուլը: