Այրված կնոջ գործով ձերբակալվել է նախկինում դատապարտված Գևորգ Թադևոսյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից`հավելելով, որ հունվարի 21-ին ոստիկանության ծառայողները սպանությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Գյումրի քաղաքի 51-ամյա բնակիչ, նախկինում դատապարտված Գևորգ Թադևոսյանին:
Ոստիկանությունը հանգամանքները պարզում է: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին, ժամը 12.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում գտնվող նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ շենքի նկուղում կնոջ դիակ կա: Նշված վայրում հայտնաբերել էր Գյումրիի բնակիչ, 22-ամյա Մարի Դավթյանի այրված դիակը: