«Ինչո՞ւ 2010 թ. իշխանափոխություն չեղավ» հարցին ԵԽԽՎ-ում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը պատասխանեց. «Որովհետև կրակեցին, որովհետև այս իշխանությունները համառորեն չեն ուզում գնալ արտահերթ ընտրությունների, ինչպես նաև այն պատճառով, որ մենք չէինք ուզում իշխանության հասնել անօրինական ճանապարհով»:
Գրիգորյանի գնահատմամբ, ՀԱԿ-ն այս ընթացքում իշխանափոխությունից առավել գործ է արել` ձևավորել է քաղաքացիական հասարակություն:
Իսկ խոսելով ստվերային կառավարության ձևավորման մասին՝ Արման Գրիգորյանն ասաց. «Ստվերային կառավարության կազմ ՀԱԿ-ը դեռ չունի, բայց իրականացրել ենք շատ քայլեր` սկսած 100 քայլից մինչև տարբեր ոլորտներին վերաբերող ծրագրերը: Սա այն է, ինչ պետք է աներ իսկական ընդդիմությունը»: