Prime Crime կայքին հայտնի է դարձել, որ երեկ 46-ամյա «օրենքով գող» Իգոր Կոկունովին, որն առավել հայտնի է Վասյա Բանդիտ մականունով, Մոսկվայի քննչական թիվ 3 մեկուսարանից տեղափոխել են Կիրով քաղաք: Նրան այս տարվա ապրիլին դատապարտել են մեծ չափերի դրամաշորթության համար:
Այժմ թիվ 3 քննչական մեկուսարանում, որը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, մնացել է միայն մեկ «թագադրված գող»` Կամո Եղիազարովը կամ Կամո Մոսկովսկին: Այստեղ նա «բնակություն է հաստատել» բոլորովին վերջերս՝ այս տարվա ամռանը, երբ նրա մոտ հայտնաբերվել էր մոտ 8 գրամ հերոին:
Կամո Եղիազարովը ծնվել է 1975թ. Թբիլիսիում, ապա տեղափոխվել Մոսկվա: Մոկվայի ամենահայտնի «օրենքով գողերից» է: Նա բավական զգուշավոր է և նախընտրում է չխառնվել այն գործերին, որոնց մեջ «մեծ» գումարներ կան: Մինչ այս նա ձերբակալվել էր 2004թ., երբ գողացել էր մոսկվացի մի գործարարի ավտոմեքենան: Դրանից հետո նրա գործը վերաձևակերպվել էր որպես դրամաշորթություն, որի համար ստացել էր 4 տարի: