«168 ժամ»-ը գրում է, որ ՀՀԿ-ն մինչև փետրվար որոշում կկայացնի, թե ում թեկնածությունն է առաջադրելու մեծամասնական ընտրակարգով:
Երեկ թերթի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀԿ պատգամավոր, էրեբունի համայնքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Արմեն Պուրտոյանը:
«Վերջինս, սակայն, դեռևս չգիտեր՝ ինքը առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ: Նա նույնպես սպասում է ՀՀԿ-ի որոշմանը, որը կկայանա կուսակցության գործադիր և խորհրդի մարմինների նիստերի արդյունքում: Մեր թղթակցի հարցին, թե մինչ ՀՀԿ-ի որոշումը արդյոք Դուք ինքնուրույն չե՞ք կարող հայտնել Ձեր որոշումը, Պուրտոյանը պատասխանել է.
«Ես իմ կուսակցությանը հնազանդ եմ, ինչպես կորոշի՝ այդպես էլ կանենք»: