«Հրապարակ»-ը գրում է, որ Ճանապարհատրանսպորտային խախտումներն արձանագրող տեսախցիկների և արագաչափերի շահավետ բիզնեսը՝ «Security dream» նորաստեղծ ընկերությունը, ըստ լուրերի, պատկանում է ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանին:
«Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից հաղթող ճանաչված այս սեփականատիրոջ գրպանն է գալու իրենց կողմից արձանագրված ճանապարհային խախտումների տուգանքների 70 տոկոսը»:
«Դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Այդ ընկերությունը բացարձակ իմը չէ»,-երեկ թերթի հետ զրույցում հերքել է Արսենյանը և նշել, որ ինքը նմանատիպ ֆրանսիական «Սաժեմ» ընկերությանը ցանկացել է միջնորդել և ներկայացնել այդ մրցույթին, բայց հետո հետ են կանգնել, որովհետև «ընկերությունը միայն արագաչափեր ուներ»: