Հռոմում տեղակայված օտարերկրյա դեսպանատներում կրկին հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր, որոնք ուղարկված են եղել փոստով: Associated Press գործակալության փոխանցմամբ, այս պահին արդեն վնասազերծվել է մեկ փաթեթ Հունաստանի դեսպանատանը:
Հայտնի է նաև, որ նմանատիպ փաթեթներ ստացել են Դանիայի, Մոնակոյի և Վենեսուելայի դեսպանատները: Reuters-ի փոխանցմամբ, դեսպանատները հիմա շրջափակված են, իրավապահներն իրականացնում են համապատասխան գործողություններ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Չիլիի և Շվեյցարիայի դեսպանատներն արդեն ստացել էին նմանատիպ փաթեթներ: Ընդ որում, Չիլիի դեսպանատան աշխատակիցը ստացել էր թեթև վնասվածքներ, իսկ Շվեյցարիայի դեսպանատանը հասցեագրված նամակը բացողը կարող է զրկվել ոտքից, քանի որ վնասվածքները շատ լուրջ են: