Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

1878 թ. այս օրը ծնվել է Վահան Թեքեյանը. (պատմություն)

1878 թ. այս օրը ծնվել է արևմտահայ բանաստեղծ Վահան Թեքեյանը: Վահան Թեքեյանը ծնվել է Կ.Պոլսի Օրթագյուղ թաղամասում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանների սանը: 1896թ., որպես առևտրական պաշտոնյա, մեկնում է Եվրոպա, ապա հաստատվում է Եգիպտոսում: Այստեղից անընդհատ աշխատակցում է արևմտահայ պարբերականներին, իսկ 1905 թվականից ժամանակի հայ գրողներին համախմբում իր հիմնադրած «Շիրակ» պարբերականի շուրջը:

Համիդյան բռնակալության անկումից հետո Թեքեյանը «Շիրակը» տեղափոխում է Կ. Պոլիս, հաստատվում այստեղ, մասնակցում ազգային-հասարակական կյանքին: 1914 թվականին Թեքեյանը կրկին Եգիպտոսում էր, որն էլ հնարավորություն տվեց նրան փրկվելու արյունահեղ կոտորածից: Սակայն գրական-մանկավարժական կյանքը, ծննդավայրում անցկացնելու ձգտումը դարձյալ հանգիստ չի տալիս նրան, և վերադառնալով Պոլիս` սկսում է խմբագրել «Ժողովրդի ձայն» օրաթերթը, ապա վարում Կենտրոնական վարժարանի տնօրենի պաշտոնը: Քաղաքական կյանքն, այնուամենայնիվ, ստիպում է գրողին կրկին ապաստան գտնել Եգիպտոսում, ուր մինչև իր կյանքի վերջը խմբագրում է «Արև» օրաթերթը:

Վախճանվել է Կահիրեում 1948 թ.–ի ապրիլի 4–ին: Թեքեյանի աճյունը հանգչում է Կահիրեի հայկական գերեզմանատանը:

1901 թ. Փարիզում հրատակվում է Թեքեյանի բանաստեղծությունների առաջին հավաքածուն` «Հոգերը»: Հրատակվում է «Հրաշալի հարություն»(1914), «Կես գիշերեն մինչև աշալույս» (1920), «Սեր»(1933), «Հայկական երգեր»(1943) և այլ բանաստեղծությունների հավաքածուները:

Թեքեյանի լիրիկական պոեզիան սիմվոլիզմի և ռոմանտիզմի յուրօրինակ համատեղություն է:
Թեքեյանը ոչ միայն չքնաղ բանաստեղծությունների ու սոնետների հեղինակ է, այլև գրել է պատմվածքներ գաղութահայ կյանքի ու ազգային-ազատագրական շարժումների մասին: Նա նաև ճանապարհորդական նոթերի, բազմաթեմա հոդվածների ու գրական արժեքավոր նամակների հեղինակ է: Նրա գրչի տակից դուրս եկած յուրաքանչյուր գործում միախառնված են բանաստեղծական երևակայությունն ու փիլիսոփայող միտքը: Դրանց միջոցով էլ գրողը փորձել է ըմբռնել կյանքի գաղտնիքներն ու վեր հանել մարդկային հասարակութան մեջ տեղ գտած անարդարութունները:

Հայ ընթերցողները Վ. Թեքեյանի թարգմանությունների շնորհիվ ծանոթացել են նաև արտասահմանյան, հատկապես ֆրանսիական գրողներից շատերի` Շեքսպիրի, Վիկտոր Հյուգոյի, Շառլ Բոդլերի, Օսկար Ուայլդի և ուրիշների արժեքավոր գործերին:
Թեքեյանի գրական ու հասարակական գործունեության արժանիքների արդարացի գնահատականը սփյուռքի ամենամեծ մշակութային միությունը նրա անունով կոչելն էր: Միությունը հիմնադրվել է 1947 թ. Բեյրութում: Աշխարհի բազմաթիվ երկրներում ունեցած իր մասնաճյուղերով այն օգնում է սփյուռքահայության մեջ տարածելու հայրենի մշակույթը:

Ես սիրեցի

Ես սիրեցի, բայց ոչ ոք
Սիրածներես գիտցավ թե`
Զինքը որքա՜ն սիրեցի…
Ո՞վ կարդալ սիրտը գիտե:

Ամենեն մեծ հրճվանքիս,
Ամենեն սուր վշտերուս
Ներշնչողները, ավա՜ղ,
Զիս չեն ճանչնար այս պահուս:

Սերս կարծես այն գետն էր,
Որ իր հոսանքը անբավ
Առավ լեռան ձյուներեն
Ու լեռը զայն չտեսավ:

Սերս այն դուռն էր կարծես,
Ուրկե ոչ ոք մտավ ներս.
Ծաղիկներով ծածկըված`
Գաղտնի պարտեզ մըն էր սերս:

Ու եթե սերս ոմանք
Երկքնին վրա` անսահմա՜ն
Տեսան ծուխի մը նման,
Կրակն անոր չտեսան…:

Ես սիրեցի, բայց ոչ ոք
Սիրածներես գիտցավ թե`
Զինքը որքա՜ն սիրեցի,
Ո՞վ կարդալ սիրտը գիտե…:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում