Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Ս.Աբրահամյան. Ինձ ծեծեին, ձեզ ծեծեին՝ անպատիժ էին մնալու

Իրեն արձակագիր համարող, Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը, ամփոփելով տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, հիշեցրեց դեռ երկար տարիներ առաջ իր արտասանած խոսքերը. «Այն ամենի մասին, ինչ այսօր կա, այն ժամանակ մենք ասում էինք զոռբայություն, այլանդակություն, ուղեծրից շեղված երկիր: Ասում էինք, որ այս արժեքային համակարգով մեր երկիրն ապագա չի կարող ունենալ, ու մեզ ասում էին՝ չարացած մարդիկ: Այսօր այդ նույն բանն իրենք են ասում»,- նշեց Սուրեն Աբրահամյանը: Ինչ վերաբերում է հայաստանյան վերջին պաշտոնանկություններին` Աբրահամյանը խիստ կասկածեց, որ դրանցից առաջինը քաղաքապետի պաշտոնանկությունը կլիներ, եթե ծեծվողը մի հասարակ քաղաքացի լիներ. «Բայց ո՞ւմ են ծեծել. ձեզ ծեծեին, ինձ ծեծեին՝ անպատիժ էին մնալու: Սին հույսեր են… Սերժ Սրագսյանն այդ հանցավոր համակարգի պրոդուկտն է»,- նշեց Աբրահամյանը: Նրա համոզմամբ, մինչև արմատական իշխանափոխություն չլինի, երկրում ոչինչ չի փոխվի: Առավել ևս, երբ խոսքը մի երկրի մասին է, որտեղ դեռ քաղբանտարկյալներ կան:
Գալիք Նոր տարվա առթիվ Աբրահամյանը շնորհավորեց ողջ հայությանն ու հատկապես իր քաղբանտարկյալ ընկերներին` մաղթելով համբերություն ու տոկունություն:
Սուրեն Աբրահամյանն իր խոսքն ամփոփեց անեկդոտով. «Աստված կանչում է Սարգսյանին, Օբամային և Մեդվեդևին իր մոտ ու ասում, թե աշխարհի վերջն է, գնացեք, ձեր ժողովուրդներին զգուշացրեք, որ առանց խուճապի միմյանց հրաժեշտ տան, բայց թող հուսով լինեն, որ ես կամ, և կյանքը նորից սկիզբ կառնի:
Մեդվեդևը գալիս է Կարմիր հրապարակ, հավաքում ամբողջ Ռուսաստանը և հայտարարում.
– 2 վատ լուր ունեմ ասելու: Լսեք, նախ բանից պարզվում է՝ Աստված կա, երկրորդն էլ՝ գնացեք միմյանց հրաժեշտ տվեք, աշխարհի վերջն է:
Օբաման գալիս է Սպիտակ տուն, ամբողջ Ամերիկան հավաքում և հայտարարում.
– Ես ձեզ մի վատ ու մի լավ լուր ունեմ ասելու: Լավն այն է, որ Աստված կա, մեր մասին մտածում է, վատն էլ այն է, որ աշխարհի վերջն է, գնացեք հրաժեշտ տվեք միմյանց, բայց մի օր էլի լույսը կբացվի:
Սերժ Սարգսյանն է գալիս, ամբողջ հայությանը հավաքում Հանրապետության hրապարակում և ասում.
– Ժողովուրդ ջան, 2 լավ լուր ունեմ ասելու: Առաջինն այն է, որ Աստծու մոտ էի, էդ ինչ պատիվ տվեց, խորովածով, քյաբաբով, մի լավ կերանք, խմեցինք, երկրորդն էլ՝ ասաց՝ Սերժ ջան, գնա, մինչև կյանքիդ վերջն էլ նախագահ ես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում