Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

ՀՀ իշխանությունները թքած ունեն «Ֆրիդոմ հաուզի» գնահատականի վրա. իրավապաշտպան

«Ֆրիդոմ հաուզ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից Հայաստանն արդեն տասներորդ անգամ մասամբ ազատ երկիր հռչակելու հանգամանքը ոչ միայն չի մտահոգում իշխանություններին, այլև նրանք թքած ունեն այդ գնահատականի վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

«Իշխանությունները ոչ մտածելու կարողություն ունեն, ոչ էլ այն ձեռք բերելու ցանկություն: Հայաստանում առկա իրավիճակը ես ավելի վատթար եմ գնահատում, քան հեղինակավոր կառույցի կողմից մեր երկիրը մասամբ ազատ ճանաչելը: Հայաստանը բոլոր գնահատականներով անազատ երկիր է: Պրակտիկայի տեսակետից այս 10 տարիների ընթացքում ոչ մի բան չի փոխվել՝ 2008 թվականի մարտիմեկյան դեպքեր, 2003 թվականի ընտրություններ և այլն: Բայց իշխանությունները թքած ունեն իրավապաշտպան կազմակերպության զեկույցի վրա»,- ասաց Սաքունցը:

Հարցին՝ իշխանություններին ի՞նչ գին կարող է արժենալ հեղինակավոր կառույցի ցուցանիշների վրա «թքած ունենալը», Արթուր Սաքունցը պատասխանեց. «Գինը լինելու է իշխանություններին հեռացնելը, իսկ դրա ճանապարհը լինելու են քաղաքացիական ընդվզումներն ու նախաձեռնությունները: Այդ նախաձեռնությունների որակը գնալով բարձրանում է, իսկ ծավալներն աճում են»:

Անդրադառնալով նույն կազմակերպության կողմից ԼՂՀ անազատ երկիր ճանաչված լինելու հանգամանքին՝ իրավապաշտպանը տեսակետ հայտնեց, որ ԼՂՀ-ին, որպես չճանաչված պետություն, գուցե առհասարակ պետք չէր ազատության որևէ աստիճան տրամադրել: «Ամեն դեպքում, ԼՂՀ վերաբերյալ գնահատականը ևս մտահոգիչ է»,- ամփոփեց Սաքունցը:

Նշենք, որ ըստ «Ֆրիդոմ Հաուզ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության երեկ հրապարակած տարեկան զեկույցի՝ Հայաստանը 2011 թվականի ընթացքում ժողովրդավարության ու ազատության ոլորտում նշանակալից որևէ քայլ չի կատարել: Տասը տարի շարունակ Հայաստանն այդ զեկույցում դասվում է մասամբ ազատ երկրների շարքին:

Մասամբ ազատ երկրները, ըստ «Ֆրիդոմ հաուզ»-ի բնորոշման, այն պետություններն են, որտեղ բավարար հարգանք չի դրսևորվում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների նկատմամբ, օրենքի իշխանությունը թույլ է, ու չնայած բազմակարծության որոշակի մակարդակ կա, այդուամենայնիվ, քաղաքական դաշտում գերիշխում է ընդամենը մեկ կուսակցություն։ Նշվում է նաև, որ այս խմբում ընդգրկված երկրները, որպես կանոն, տուժում են կոռուպցիայից:

Այս տարվա զեկույցում որևէ առաջընթաց չի արձանագրել նաև Լեռնային Ղարաբաղը, որն ընդգրկված է վիճահարույց տարածքների ցանկում։ Զեկույցում Ղարաբաղը բնութագրվել է որպես անազատ. երկիր, որտեղ հիմնական քաղաքական իրավունքները բացակայում են, քաղաքացիական ազատությունները` լայնորեն և շարունակաբար ոտնահարվում։

Իսկ ահա առանց այդ էլ անազատ համարվող Ադրբեջանը, ըստ միջազգային կազմակերպության, 2011-ին ավելի է զիջել դիրքերը «ընդդիմադիր ակտիվիստներին ձերբակալելու, ցույցերը ցրելու, միջազգային մամուլը չեզոքացնելու և հանուն լայնածավալ քաղաքաշինական ծրագրերի քաղաքացիներին սեփական տներից զրկելու պատճառով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում