Հոլանդիայում ընթանում է Վայք ան Զեեի 2012 թվականի մրցաշարի 6-րդ տուրը:
Պայքարն ավարտվեց ևս երեք պարտիաներում:
Մագնուս Կառլսենը, ով 5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանի հետ 3.5 միավորով կիսում էր առաջին տեղը, իր պարտիան սև ֆիգուրներով 82-րդ քայլում ոչ-ոքի ավարտեց մրցաշարի ետնապահի` իտալացի գրոյսմաստեր Դավիդ Նավարայի հետ, և Արոնյանին զիջում է 0.5 միավորով:
ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Հիկարու Նակամուրան առավելության հասավ Բորիս Գելֆանդի նկատմամբ, իսկ Վեսելին Տոպալով – Վասիլի Իվանչուկ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Ռաջաբով – Կարյակին, Գիրի – Կամսկի և Կարուանա – վան Վիլի պարտիաներում պայքարը դեռ չի ավարտվել: