Իրանական «Մեհր» գործակալության տեղեկատվության համաձայն, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաջորդ ամիս մեկնելու Իրան:
Գործակալության հաղորդմամբ, Գյուլը Իրան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով մեկնելու է Թեհրան:
Հիշյալ հանդիպումը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնական հրավերով է տեղի ունենալու:
Հարկ է նշել, որ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Աքբար Սալեհին իր առաջին ելույթում հայտնել էր, որ Թուրքիայի և Սաուդական Արաբիայի հետ հարաբերությունների զարգացումը գտնվում է Իրանի արտաքին քաղաքականությունների առանցքում: