AS-ի հաղորդմամբ, անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է նոր հենակետային կիսապաշտպան ձեռք բերել: Շոտլանդացի մասնագետը պատրաստվում է 14 մլն եվրո ծախսել Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Լասսանա Դիարային իրենց կազմում տեսնելու համար: Չնայած «Արքայական» ակումբի ղեկավարությունը քիչ է համարում առաջարկված գումարը, Ֆերգյուսոնը հույս ունի, որ այդ հարցում իրեն կօգնեն «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ ունեցած լավ հարաբերությունները: