Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

«Ադրբեջանը ԼՂ խնդրի լուծման նոր ձևաչափեր է փնտրում»

Ստամբուլում դեկտեմբերի 23-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որտեղ ԱԳ նախարարները մասնավորապես ընդգծել են, որ հակամարտությունների կարգավորումը տարածաշրջանում կապահովի տարածաշրջանում երկարաժամկետ և ամուր խաղաղության ու կայունության հաստատման նպաստավոր պայմաններ: Սրան հասնելու համար կարևորվել է հիմքի նախապատրաստումը, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանմամբ:
Ինչպես տեղեկացնում է 1 News.az-ը, ադրբեջանցի քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովը այս հայտարարության առիթով մեկնաբանություն է արել. «Պետք չէ գայթակղվել նրանով, թե հիմա Իրանը իր ողջ ուժով ձեռնամուխ կլինի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, սակայն պետք է նշել, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի նկատմամբ ազդեցության լծակ ունի: Կարծում եմ, որ առավել կարևոր է այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը` աշխարհի առաջատար տերությունների ջանքերով` ղարաբաղյան խնդիրը կարգավորելու ուղղությամբ հասավ նրան,որ Ադրբեջանը տարածաշրջանի մյուս երկրների հետ հակամարտության կարգավորման նոր ձևաչափեր է փնտրում»,- ասել է Սադիխովը: Նա նաև նշել է, որ Իրանի ԱԳ նախարար Մ.Մոթաքիի պաշտոնանկությունից հետո փորձագետները Իրանի արտաքին քաղաքականության ոլորտում որոշակի փոփոխություններ են սպասում, և արդեն առկա են դրա նախանշանները. «Այսինքն՝ Իրանը կարող է ազատականացնել իր արտաքին քաղաքական ուղղությունները, և այդ հարցում նրան կարող են օգնել Թուրքիան և Ադրբեջանը»,- ասել է քաղաքագետը` հավելելով. «Այժմ Իրանը սերտորեն համագործակցում է Հայաստանի հետ, քանի որ նրա միջոցով տրանսպորտային միջանցք ունի դեպի արտաքին աշխարհ: Սակայն Թուրքիան և Ադրբեջանը կարող են Իրանին առաջարկել ավելի լայն հնարավորություններ: Կարծում եմ, Ստամբուլի եռակողմ` Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը նվիրված էր հենց այս թեմային»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում