Thursday, 28 03 2024
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին

Արտակ Նազարյանի սպանության գործով դատավարության վերանշանակումը Տավուշի մարզ կամայականություն է. հայտարարություն

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահող դատավոր Սամվել Մարդանյան, 2012 թ. հունվարի 18-ի միանձնյա որոշմամբ, առանց դատավարության մյուս մասնակիցների կարծիքը հարցնելու, 2010 թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասի մարտական հենակետերից մեկում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարության արտագնա նիստն ընդհատել և վերանշանակել է Տավուշի մարզում՝ Իջևան քաղաքում: Դատավարության մասնակիցներին հնարավորություն չտրվեց կարծիք հայտնել որոշման մասին այն ընդունելուց ո՛չ առաջ, ո՛չ էլ հետո:

Դատավոր Սամվել Մարդանյանը գործով դատավարության արտագնա նիստերը Երևան քաղաքում գումարելու մասին որոշումը կայացրել էր դեռևս 2010 թ. հոկտեմբերի 21-ին՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի միջնորդությամբ, որը պաշտպանության էր արժանացել դատավարության բոլոր մասնակիցների կողմից՝ ելնելով քրեական գործի արդար դատական քննության շահերից և այն փաստից, որ դատավարության մասնակիցների գերակշիռ մասը բնակվում են Երևան քաղաքում կամ մոտակա շրջաններում, այդ թվում՝ տուժողի իրավահաջորդը, նրա երեք ներկայացուցիչները, դատախազը, ամբաստանյալների չորս փաստաբանները, ամբաստանյալներից մեկը զինծառայության է Երևանում, մնացած չորս ամբաստանյալները գտնվում են Երևանի քննչական մեկուսարանում, մինչդեռ Տավուշի մարզում են միայն դատավորը և չորս վկաներ:

Երևանում անցկացվող վերջին դատական նիստերի ընթացքում, ինչպես նաև արտադատարանական կարգով, դատախազ Հ. Հարությունյանը ակնարկում էր, իսկ դատավոր Ս. Մարդանյանը տարբեր առիթներով մտադրություն էր հայտնում նիստերը նորից Տավուշի մարզում անցկացնելու մասին՝ հատկապես այն ժամանակ, երբ սահմանափակում էր պաշտպանների կողմից վկաներին առաջադրված հարցերը, երբ կողմերը բացարկի և ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացնում մեղադրանքը պաշտպանող դատախազին և նիստը նախագահող դատավորին:

Դատավոր Մարդանյանը կամայական, իր իսկ 21.10.2011 թ. որոշմանը հակասող` 18.01.2012 թ. որոշումը պատճառաբանել է նրանով, թե «արտագնա դատական նիստերի ժամանակ հասարակական կարգի պահպանումը դժվար է իրականացվում, որի հետևանքով դրսևորվում է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և առաջանում է խոչընդոտ նիստի բնականոն ընթացքին», և այն հանգամանքով, որ վկաների մեծ մասը բնակվում են Տավուշի մարզում:

Անհամաձայնություն հայտնելով դատարանի որոշմանը և մի կողմ թողնելով դատարանի նկատմամբ դահլիճի «անհարգալից վերաբերմունքի» իրական պատճառների մասին վերլուծությունը՝ նշենք, որ հասարակական կարգի պահպանումը դժվար է ապահովել ավելի լավ, քան Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի զրահապատ և անվտանգությունը խստորեն ապահոված դահլիճում, որտեղ անցկացվում էին սույն գործով արտագնա նիստերը:
Բացի այդ, Երևանի պայմաններում ավելի հեշտ է արագորեն լրացուցիչ ուժեր ներգրավել՝ կարգը պահպանելու համար: Մինչդեռ Իջևանի դահլիճում, որտեղ չկա զրահապատ ապակի, ոչ մի երաշխիք չկա, որ դահլիճում տիրող մթնոլորտը և միջադեպերը լսարանից չեն հաղորդվի նաև դատավարության մասնակիցներին և է՛լ ավելի մեծ խոչընդոտ հանդիսանան դատավարության բնականոն ընթացքի համար:

Ինչ վերաբերվում է «գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման կարևորությանը» և դատական նիստերի արդյունավետությանը, ապա դրանց հետագա անխափան ապահովման հնարավորությունը կասկածահարույց է՝ նկատի ունենալով, որ դեռևս դատավարության սկզբից Տավուշի մարզի Բերդ քաղաքում գումարված յոթ դատական նիստերից երեքը չեն կայացել, քանի որ այս կամ այն պատճառով հնարավոր չի եղել ապահովել Երևան քաղաքից և մոտակա մարզերից եկող մեծամասնության ներկայությունը: Մինչդեռ ցայսօր Երևան քաղաքում գումարվել է շաբաթական երկու նիստ, որոնց կայացումը պարտաճանաչ կերպով ապահովվել է դատավարության մասնակիցների կողմից: Բացի դատավորից և դատախազի հատուկենտ ակնարկներից, դատավարության ոչ մի մասնակից երբևէ չի բողոքել նիստերը Երևանում անցկացնելու դեմ:

Նշենք նաև, որ նիստերը Տավուշում անցկացնելը լրացուցիչ, հաճախ նաև անհնարին ծախսեր է պահանջում ինչպես դատավարության մասնակիցներից և նրանց հարազատներից, այնպես էլ ավելորդ վատնում է պետության միջոցները. միայն կալանավորների տեղափոխումը Երևանից Իջևան և հակառակ ուղղությամբ հարկատուների միջոցների զգալի վատնում է: Երևանում արտագնա նիստեր անելու՝ դատավոր Ս. Մարդանյանի 21.10.2011 թ. որոշումը պայմանավորված էր նաև այս հանգամանքով:

Դատարանի որոշումը Երևանում արտագնա դատական նիստեր անցկացնելու մասին հիմնավորված էր գործող օրենսդրությամբ: Մասնավորապես `ՀՀ քր.դատ.օր.-ի 41 հոդվածի 3-րդ մասը սահմանում է` գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից: ՀՀ քր.դատ.օր.-ի 50 հոդվածը սահմանում է` քր.գործի տարածքային ընդդատությունը կարող է փոփոխվել բոլոր մեղադրյալների համաձայնությամբ, եթե տվյալ գործով քր.դատավարությանը մասնակցող անձանցից շատերը բնակվում են տվյալ առաջին ատյանի դատարանի դատական տարածքից դուրս: Ուստի նիստերը Տավուշ վերադարձնելու որոշումը չի բխում օրենքի պահանջներից և անհիմն է:

Այս պարագայում վկաների մի մասի՝ Տավուշի մարզում բնակվելու խնդիրը չի կարող պատճառ հանդիսանալ նիստերը Երևանից հեռացնելու և կրկին Տավուշի մարզում նշանակելու համար՝ անտեսելով դատավարության մասնակիցների, մասնավորապես տուժողի իրավահաջորդի, նրա ներկայացուցիչների, ամբաստանյալների և նրանց պաշտպանների ճնշող մեծամասնության և դատավարության արդյունավետության շահերը:

Դատավոր Սամվել Մարդանյանի 18.01.2012 թ. որոշումը գնահատում ենք որպես դատախազության կողմից ուղղորդված կամայականություն՝ գործի անաչառ քննության և օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու դեմ՝ իրականությունը միտումնավոր խեղաթյուրելու, գործը հանրության և լրատվամիջոցների ուշադրությունից շեղելու և զինդատախազության ներկայացրած շինծու մեղադրանքի տրամաբանությամբ տանելու նպատակով՝ այն պահին, երբ ակնհայտորեն կոտրվում էր ներկայացված մեղադրանքի մեջքը:

Մենք՝ ներքոստորագրյալներս, որպես բողոքի արտահայտություն հայտարարում ենք, որ հրաժարվում ենք մասնակցել Տավուշի մարզի Իջևան քաղաքում նշանակված 24.01.2012 թ. նիստին և պահանջում ենք գործի քննությունը Երևանում շարունակելու մասին նոր որոշում:

Միաժամանակ փաստում ենք, որ նիստերի անցկացման վայրը չի կարող կաշկանդող հանգամանք դառնալ դատավարության մասնակիցների համար՝ իրենց դատավարական իրավունքներն իրականացնելու՝ ճշմարտությունը բացահայտելու և արդարադատության հասնելու նպատակով: Որպես արդարադատություն իրականացնող մարմին, դատավոր Ս. Մարդանյանը պետք է իմանար, որ հանգամանալից և անաչառ դատաքննության հասնելու ճանապարհ չէ նիստերը Երևանից հեռացնելը:

Ծովինար Նազարյան՝
Տուժողի իրավահաջորդ
Մուշեղ Շուշանյան՝
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ
Ռուբեն Մարտիրոսյան՝
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ
Հրանտ Գևորգյան՝
Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան
Լևոն Պողոսյան ՝
Ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում