Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ամփոփելով 2010 թվականի Անկարայի արտաքին քաղաքականությունը, անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմային: Թուրքական Zaman պարբերականի տեղեկացմամբ` Դավութօղլուն նշել է, որ արձանագրություններում հետքայլը առաջինը Թուրքիան չի արել: «Հայաստանի հետ հարաբերությունները այլևս չեն վերադառնա մինչև արձանագրությունների ստորագրումը (2009 թ. հոկտեմբերի 10) գոյություն ունեցող վիճակին: Կարևորը ոչ թե սահմանը բացելն է, այլ այն բաց պահել կարողանալը: Իսկ դա հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ է կապված»,- ասել է Դավութօղլուն` հավելելով, որ Թուրքիան ժողովրդավարության անցնելու դժվարություններ է կրում, իսկ Հայաստանը ոչ լիարժեք ժողովրդավարության խնդիրներ ունի: