Նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում կայանալու են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ: Դեմոկրատական կուսակցության քարոզարշավին մասնակցում է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Հիմնական ուղերձը, որը Օբաման փորձում է հասցնել ընտրողներին, այն է, որ եթե հանրապետականները հաղթեն այս ընտրություններում եւ մեծամասնություն ունենան կոնգրեսում, ապա վերջին 1.5 տարվա ընթացքում նախաձեռնված բոլոր փոփոխությունները ու բարեփոխումները կդադարեցվեն, միջազգային ասպարեզում բոլոր հաջողված պայմանավորվածությունները չեն իրականացվի, իսկ սոցիալական քաղաքականությունը կրկին մեջքով կթեքվի միջին դասին:
«Իհարկե, դժվար ժամանակներում ենք ապրում»,- ընդունել է Օբաման` խոսելով Սիեթլում: «Բայց ձեռք առնված միջացառումների շնորհիվ տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը մեզ չի սպառնում, իսկ տնտեսությունը սկսել է աճել: Բայց ամենամեծ սխալը, որ մենք կարող ենք կատարել, վերադարձն է նախորդ քաղաքականությանը, որը բոլոր այս խնդիրների պատճառն է եղել»: