Աֆղանստանում ազգային բանակի զինվորներից մեկը կրակ է բացել ՆԱՏՕ-ի ստորաբաժանման զինվորների վրա, որի հետևանքով սպանվել է 4 ֆրանսիացի զինծառայող:
Ինչպես հաղորդում է BBC-ն, միջադեպի հետևանքով Ֆրանսիայի ևս 16 զինծառայող վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել Քաբուլից հյուսիս՝ Կապիսա մարզում: Աֆղան զինվորը ձերբակալվել է:
«Սա մղձավանջային դեպք է, տխուր և ողբերգական օր մեզ և ՆԱՏՕ-ի համար»,- հայտարարել է Աֆղանստանի իշխանությունների ներկայացուցիչը: