«Եթե մեր քաղաքացիներին հարցնենք, թե ինչով էր 2010 թվականը բնորոշվում, ես կարծում եմ, բոլորը կասեն՝ նախ և առաջ սարսափլի գնաճով, ընդ որում` անվերահսկելի գնաճով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը` հավելելով, որ որոշ ապրանքատեսակների գծով գնաճը բավականին լուրջ էր ու անհասկանալի: «Մեր տնտեսական կառուցվածքն այնպիսին է, որ շասրունակելու ենք ապրել մոլեգնող գնաճի պայմաններում»,- նշեց Նռանյանը: Նրա խոսքով` իրենք կաթնամթերքի շուկայում ուսումնասիրություններ են իրականացնելու 2011 թվականին` նաև գնաճի հետ կապված հանգամանքները պարզելու համար: Բացի այդ` ՀՅԴ-ն եկող տարի ուսումնասիրություններ կիրականցնի հանքարդյունաբերության ու ժողովրդագրության ոլորտներում: