Thursday, 25 04 2024
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին

Բաքվի ջարդերից 22 տարի անց էլ Ադրբեջանը մնում է վտանգավոր հարևան. Հ. Խառատյան

Բաքվի ջարդերի ժամանակ Ադրբեջանական ազգային ճակատի կարգախոսն էր` «մահ հայերին»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` անդրադառնալով 22 տարի առաջ Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերին:

Ըստ նրա` Բաքվի ջարդերի տարելիցն այսօր չէ. ջարդերն սկսվել էին դրանից դեռ երկու տարի առաջ` պարզապես հունվար ամսին դրանք դարձել էին անընդմեջ և ավելի սրվել: Ազգագրագետը ցավով հիշեց, թե ինչպես էին հայերին պատուհաններից դուրս գցում, կողոպտում ու բռնաբարում:

«Հայերն արդեն ստիպված էին թաքստոց փնտրել: Բաքուն վերածվել էր փակ սպանդանոցի: Մարդիկ չէին կարող մուտք գործել օդանավակայան կամ գնացքներ: Ծրագիր կար` տեղահանելու, բայց մարդկանց դուրս չէին թողնում. Բաքուն վերածվել էր թակարդի: Այնտեղ էին մնացել խիստ անօգնական մարդիկ, և փակ էին բոլոր հնարավորությունները»,- նշեց Հ. Խառատյանը:

Անդրադառնալով Ռիժկովի հիշողություններին` Հ. Խառատյանն ասաց, որ այդ տարվա հունվարի 15-ին նրանք տեղեկություններ են ստացել ադրբեջանցիների կատարած դաժանությունների մասին: Հրանուշ Խառատյանը նշեց, որ ադրբեջանական մոլագարները վնգստացող ոհմակով իրար ձեռքից փախցնում էին հայերին: «Ադրբեջանական Գերագույն խորհրդի նախագահն ասել էր, որ իրենք սեփական ուժերով կլուծեն այդ խնդիրը: ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշում է ոչ թե արտակարգ դրություն մտցնել Բաքվում, այլ ԼՂՀ և Ադրբեջանի ու Հայաստանի որոշ շրջաններում»,- մեկնաբանեց Հ. Խառատյանը` հավելելով, որ որոշում էր կայացվել Բաքվում ոչինչ չձեռնարկել:

Սա, բանախոսի կարծիքով, նշանակում էր` «շարունակեք ձեր գործը»: Նա նաև ցավով է հիշում, թե ինչպես էին «մահ հայերին» գոռալով` ադրբեջանցիները պտտվում քաղաքով մեկ, իսկ ոստիկանությունը ոչինչ չէր անում, այլ ուղղորդում էր նրանց` գտնելու թաքնված հայերին:

«Հունվարի 20-ին ստահակները, վերջապես հայերի խնդիրը լուծված համարելով, շրջափակել են կենտրոնական կոմիտեն, և Ռիժկովը հայտնեց, թե հունվարի 20-ին պատահեց ողբերգություն. ժողովրդական ճակատը շրջափակեց Կենտկոմի շենքը, այսինքն` մինչ այդ ոչինչ չէր կատարվում: Փաստորեն Ադրբեջանում մարդասպանության մոլուցքով հունվարյան օրերի պտույտը ողբերգություն չէր: Սրանից հետո զորք մտցվեց Բաքու` ոչ թե մարդկանց, այլ իշխանությունը փրկելու համար: Սա ագրեսիայի մշակույթ էր: Ադրբեջանական ազգային ճակատի գաղափարախոսությունն էր դարձել` «Մահ հայերին»,- ամփոփեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում